Սառնարանը ներդաշնակ կլինի ձեր խոհանոցի ինտերիերին՝ շնորհիվ չժանգոտվող պողպատից իր ծածկույթի և հարթ, գեղեցիկ դռների: Ուղղահայաց բռնակները կընդգծեն դիզայնի էլեգանտ համաչափությունը:
Դուք կգնահատեք էներգախնայողությունը, աղմուկի ցածր մակարդակը և շահագործման երկար ժամկետը: Ինվերտորային կոմպրեսորը ավտոմատ կերպով ընտրում է հզորության 7 մակարդակներից մեկը՝ կախված սառեցման պահանջից, որի շնորհիվ այն խնայում է էներգիան և հանգիստ է աշխատում։ Ինվերտորային կոմպրեսորը բնութագրվում է բացառիկ բարձր դիմացկունությամբ․
No Frost տեխնոլոգիան, սառը օդի ինտենսիվ շրջանառության շնորհիվ, խցիկում պահպանում է օպտիմալ ջերմաստիճանը: Դա կանխում է սննդի վրա սառույցի առաջացումը և ավելի երկար պահպանում այն թարմ:
Allaround Cooling տեխնոլոգիան թույլ է տալիս հավասարաչափ սառեցնել աշխատանքային խցիկի բոլոր անկյունները: Սառեցված օդը հոսում է յուրաքանչյուր դարակի օդանցքներով՝ պահելով սառնարանը մշտական ջերմաստիճանում։