Samsung RB46TS374WW/WT սառցախցիկով սառնարանը՝ 461 լիտր տարողությամբ, նախատեսված է մեծ քանակությամբ սննդամթերքի երկարատև պահպանման համար:
Սառնարանային խցիկն ունի 4 դարակ՝ պատրաստված կոփված ապակուց, շշերի կախովի ամրակ, թարմության գոտի և արկղ հատուկ մրգերի, բանջարեղենների համար:
Սառցախցիկի տարողությունը 125 լիտր է, ինչը 1,5-2 անգամ գերազանցում է ստանդարտ մոդելներին:
Բացի այդ, Samsung RB46TS374WW/WT-ը հագեցած է ինվերտորային կոմպրեսորով։ Դրա շնորհիվ սառնարանը օգտագործում է էներգիան խնայողաբար, աշխատում է անաղմուկ և չափազանց դիմացկուն է։