NV-J04 Գրասեղանի LED լամպը պարզ, տնտեսող և կոմպակտ լամպ է, որը հարմար է կարդալու կամ աշխատելու, բայց ոչ մեծ սենյակների վառ լուսավորության համար:
Այս լամպը ներկայացված է սպիտակ գույնով, որի մեղմ լուսավորությունը հանգիստ միջավայր է ապահովում դասապատրաստման, ընթերցանության կամ, պարզապես, սենյակում ջերմ մթնոլորտ ստեղծելու համար։
Լուսադիոդները լույսի արդյունավետ և դիմացկուն աղբյուր են, որոնք շահագործման երկար ժամկետ ունեն: Դրանք քիչ էներգիա են ծախսում, բայց շատ արդյունավետ են:
Լամպի այս մոդելի հզորությունն ապահովում է հարմարավետ լուսավորություն, չափավոր պայծառություն և էներգաարդյունավետություն, սակայն այն հարմար չէ առավելագույն պայծառություն պահանջող առաջադրանքների համար: