Ներկառուցվող սառնարան Korting KSI 17780 CVNF-ը իդեալական լուծում է ցանկացած ինտերիերի համար, քանի որ այն ամբողջությամբ ինտեգրվում է խոհանոցի կահավորմանը: Աշխատանքային աղմուկի մակարդակը կազմում է ընդամենը 41 դԲ:
Սառնարանն ունի A+ էներգաարդյունավետության դաս, ինչը նշանակում է էներգիայի ցածր սպառում: Անվտանգ սառնագենտը իզոբութան գազից է և չի վնասում շրջակա միջավայրը Երկու խցիկների ավտոմատ հալեցման համակարգը միաժամանակ ապահովում է ցրտի մակարդակի հավասարաչափ բաշխում ամբողջ խցիկում, ինչպես նաև սառցախցիկում սառույց չի կուտակվում:
Սառնարանի խցիկը համալրված է CrispBox կոնտեյներով, որը կարգավորում է խոնավությունը՝ ստեղծելով մթերքի պահպանման օպտիմալ պայմաններ:
Յուրաքանչյուր խցիկ ունի գերհովացման ռեժիմ: Սառնարանում այն թույլ է տալիս արագ հովացնել թարմ մթերքները՝ կանխելով ջերմության մակարդակի բարձրացումը, իսկ սառցարանում՝ հնարավորինս կարճ ժամանակում պահպանելով սննդարար նյութերն ու վիտամինները՝ կանխելով դրանցում սառույցի առաջացումը։ Ունի նաև բանջարեղենի համար նախատեսված մեծ տարա, թվային էկրան: