Kord KDG DMH6031 ներկառուցվող համակցված գազօջախը ժամանակակից խոհանոցային լուծում է, որը համատեղում է գազի և էլեկտրական այրիչների հարմարավետությունը:
Համալրված է երեք գազի այրիչներով և մեկ էլեկտրական։ Սա թույլ է տալիս ընտրել ջեռուցման հարմար տեսակը՝ գազը արագ տաքացման համար, իսկ էլեկտրականությունը կայուն ջերմաստիճանի համար:
Գազօջախի մակերեսը պատրաստված է թրծված ապակուց, որը ոչ միայն սարքին տալիս է ամրություն և կայունություն մեխանիկական վնասվածքներին, այլև հեշտացնում է դրա խնամքը:
Բռնակը պտտելիս՝ էլեկտրական կայծը ավտոմատ կերպով վառում է գազի այրիչների բոցը։
Անվտանգությունն ապահովելու համար ներկառուցված է գազի արտահոսքի վերահսկում։ Այրիչների բոցը մարելու դեպքում, այն ակնթարթորեն դադարեցնում է գազի մատակարարումը։
Գազի և էլեկտրական այրիչների համադրությունը գազօջախը դարձնում է ունիվերսալ և հարմար ցանկացած խոհանոցում օգտագործելու համար: