Իր էլեգանտ սև դիզայնով Kord DW45BIA401R-ը հիանալի լուծում է ձեր խոհանոցի համար: Այն կարող է միանգամից լվանալ սպասքի մինչև 11 հավաքածու: Նախատեսված է ջերմաստիճանի 7 ռեժիմ, այդ թվում՝ Dual Zone: Այս ռեժիմը թույլ է տալիս ներքևի հատվածում ստանալ ջրի ավելի ուժեղ հոսք, ինտենսիվ լվացման համար, իսկ վերևի հատվածում ջրի ավելի թույլ հոսք՝ նուրբ լվացքի համար։ Ներսում տեղադրված են երեք կարգավորվող զամբյուղներ։
Շնորհիվ եռակի ձայնամեկուսացման համակարգի՝ առավելագույն աղմուկի մակարդակը չի գերազանցում 49 դԲ-ը, ուստի սարքը կարող է օգտագործվել օրվա ցանկացած ժամի:
DRY Plus հավելյալ չորացման ռեժիմը է՛լ ավելի բարձր ջերմաստիճանով չորացնում է սպասքը և ոչ մի կաթիլ ջուր չի թողնում մեքենայի մեջ։
Kord սպասք լվացող մեքենաներում օգտագործվում են բացառապես բարձորակ չժանգոտվող պողպատից ծածկույթներ և ֆիլտրեր, որոնք երկարակյաց են և էկոլոգիապես մաքուր։
Թարմացրեք ձեր խոհանոցը՝ ձեռք բերելով Kord DW45BIA401R-ը և վայելեք անբիծ սպասքը նվազագույն ջանքերով։