Hausberg HB-3522NG սենդվիչ պատրաստող սարքը իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել համեղ սենդվիչներ և ախորժելի գրիլներ, որոնք պատրաստվում են արագ և արդյունավետ:
Սարքն ունի 1200 Վտ հզորություն և իր էլեգանտ դիզայնով ուրույն տեղ կզբաղեցնի յուրաքանչյուր խոհանոցում։
Պատրաստված է ջերմակայուն ծածկույթից, ինչն ապահովում է սարքի անվտանգ շահագործումը։
LED լույսի ցուցիչները նախազգուշացնում են սենդվիչների պատրաստ լինելու մասին։
Չկպչուն տեֆլոնի ներքին մակերեսը կանխում է սննդի կպչունությունը և հեշտացնում է հետագա մաքրումը:
Ափսեի մեծ չափսերը հնարավոր են դարձնում միաժամանակ մի քանի սենդվիչներ պատրաստելը։