SensiCare համակարգով Electrolux EW6SM327DE լվացքի մեքենան իդեալական ընտրություն է ձեր հագուստի նուրբ խնամքի համար:
Մինչև 7 կգ առավելագույն բեռնվածությամբ, այն հեշտությամբ տեղավորվում է ցանկացած տարածքում՝ միաժամանակ ապահովելով գերազանց լվացման արդյունք:
Լվացքի մեքենան հագեցած է ինվերտորային շարժիչով՝ ապահովելով մինչև 1151 պտ/ր արագություն, որը երեշխավորում է արագ և որակյալ չորացում։
SoftPlus ֆունկցիան նախապես թրջում է հագուստը և հավասարաչափ բաշխում թմբուկի մեջ՝ երկար ժամանակ ապահովելով փափուկ խնամք և թարմություն:
60ºC գոլորշով AntiAllergy ծրագիրը լրացուցիչ ախտահանում է լվացքը՝ նվազեցնելով բակտերիաների և ալերգենների քանակը, ինչը հատկապես կարևոր է զգայուն մաշկի համար:
Առջևի վահանակի ժամանակակից LED էկրանն ապահովում է ամբողջական կառավարում և թույլ է տալիս հեշտությամբ վերահսկել լվացման գործընթացը:
Սյս վացքի մեքենան ոչ միայն հոգ է տանում ձեր լվացքի որակի մասին, այլև նրբագեղություն և հարմարավետություն է հաղորդում ձեր տանը: