Free շարքի Creavit կախովի զուգարանակոնքը ժամանակակից տեխնոլոգիաների և էլեգանտ դիզայնի կատարյալ համադրություն է: Պատրաստված է բարձրորակ սանիտարական ճենապակուց և ներկված նորաոճ անփայլ բազալտե գույնով:
Նրա կոմպակտ չափերը (51x35,5x35 սմ) իդեալական են տարբեր լոգարաններում տեղադրելու համար՝ ապահովելով տարածքի առավելագույն օգտագործումը:
Զուգարանը հագեցած է հորիզոնական ելքով և շրջանաձև ջրահեռացման համակարգով, որն ապահովում է արդյունավետ և հուսալի ջրահեռացում։ Նստատեղն ունի միկրոլիֆտ մեխանիզմ՝ պատրաստված դիմացկուն դուրոպլաստից, որը երաշխավորում է հարմարավետ և անաղմուկ օգտագործումը:
Այս զուգարանակոնքըը համատեղում է յուրահատուկ դիզայնը և հարմարավետությունը՝ ժամանակակից լուծում տալով ձեր սանհանգույցին:
Creavit ընկերության արտադրանքը համատեղում է ոճը, ինքնատիպությունը և որակը: Արտադրության ընթացքում Creavit-ը խստորեն հետևում է սանտեխնիկայի որակի միջազգային չափանիշներին, և ստանդարտները խստորեն պահպանելով, առաջարկում է լայն ընտրանի յուրաքանչյուր ապրանքի կատեգորիայում: