Bosch WNA14400ME բարձրորակ լվացքի մեքենան համատեղում է հագուստը լվանալու և չորացնելու ֆունկցիաները:
Առավելագույն 9 կգ լվացքի և 6 կգ չորացման հզորությամբ սարքը հագեցած է բազմաֆունկցիոնալ LED էկրանով:
Մոդելն ունի լվացքի 14 տարբեր ծրագրեր, այդ թվում՝ բամբակյա, խառը լվացքի, նուրբ, բրդյա և արտաքին հագուստի ծրագրեր:
Գործում է նաև հակաալերգիկ լվացման և թմբուկի մաքրման ֆունկցիա։
Առկա է գոլորշով թարմացման ֆունկցիա և ավտոմատ չորացում ցածր ջերմաստիճանում:
3D AquaSpar տեխնոլոգիան ապահովում է լվացքի արդյունավետ և հավասարաչափ խոնավեցումը:
EcoSilenceDrive ինվերտորային շարժիչի շնորհիվ մեքենան աշխատում է շատ հանգիստ, իսկ AntiVibration դիզայնը նվազեցնում է վիբրացիաները լվացման և պտտման ժամանակ:
Մեքենան հագեցած է ջրի արտահոսքի պաշտպանության համակարգով և երեխաների համար նախատեսված կողպեքով, ինչը հնարավորինս անվտանգ է դարձնում օգտագործումը։