Ariete բլենդերը իր վինտաժ ոճի շնորհիվ ռետրո շունչ կհաղորդի ձեր խոհանոցին։ Այն թույլ կտա ամեն օր պատրաստել ձեր նախընտրած ըմպելիքը՝ Էներգետիկ սմուզի, սերուցքային սմուզի, թարմացնող խառնուրդ:
Բլենդերի բաժակն ապակուց է՝ 1,5լ տարողությամբ:
Սարքն ունի 4 արագություն և pulse՝ սառույցի ջարդիչի գործառույթով:
Հարիչ շեղբերը 4-ն են՝ չժանգոտվող պողպատից:
ՍՄՈՒԶԻՆԵՐ ԵՎ ՊԵՍՏՈՆԵՐ
Գունեղ, յուղալի, համեղ:
Պատրաստեք թարմ մրգային սմուզի Vintage բլենդերի միջոցով. Կտրտած միրգը լցրեք անմիջապես ապակե բաժակի մեջ, խառնեք առավելագույն արագությամբ՝ մի քանի վայրկյանում առողջարար և կատարյալ ըմպելիք ստանալու համար՝ լի հանքային աղերով և վիտամիններով:
Անուշաբույր կաթնային կոկտեյլի համար ավելացրեք մի քիչ կաթ կամ պաղպաղակ:
Vintage բլենդերի միջոցով դուք կարող եք նաև մի քանի րոպեի ընթացքում խառնել բանջարեղենը՝ յուղալի և հարուստ բուրմունքով սոուսների և պեստոների համար: