Grace 30002-1 պաստառը առանձնանում է նուրբ դիզայնով՝ մարմարի էֆեկտով, որը ինտերիերին հաղորդում է էլեգանտություն և թեթևություն։ Ֆլիզելինային հիմքը ապահովում է հեշտ տեղադրում և լրացուցիչ ամրություն։ Ֆլիզելինային բազան չի դեֆորմացվում և չի ձգվում, ինչի շնորհիվ՝ ծածկույթը երկար ժամանակ պահպանում է իր ձևն ու կատարյալ հարթ տեսքը։ Վերին շերտը պատրաստված է ջերմային մշակում ստացած վինիլից, որը պաստառին հաղորդում է արտահայտիչ կառուցվածք և երկարակեցություն։ Բացի այդ, վինիլային ծածկույթը բարելավում է ձայնամեկուսացումը և ավելացնում խտություն, ինչի շնորհիվ ինտերիերը դառնում է ոչ միայն գեղեցիկ, այլև հարմարավետ։ Պաստառն ունի արևի ճառագայթների նկատմամբ բարձր դիմադրություն, չի խամրում և երկար տարիներ պահպանում է իր գունային տեսքը։ Լվացվող մակերեսը հեշտացնում է խնամքը՝ դարձնելով դրանք պրակտիկ ընտրություն բնակելի սենյակների, նախասրահների, խոհանոցների և գրասենյակների համար։