Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Ավելացրեք ապրանքներ, այստեղ տեսնելու համար

Շարունակել գնումները
Domus-ը paylater գործընկերների ցանկում է:

Paylater սահմանաչափով ձեռք բեր քո երազանքի տեխնիկան և կահույքը Դոմուսից հիմա և վճարիր նույն գումարը 6 ամսվա ընթացքում առանց հավելյալ վճարի։

Վայելի՜ր բնակարանիդ նոր շունչը, վճարումը կսպասի:

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է վճարելիս ընտրել paylater վճարման տարբերակը:

Paylater –ի մանրամասներն այստեղ


Մեր հասցեները

Մեր հասցեները

Երևան

Իսակովի 29/1
Դավիթ Անհաղթ 8
Շիրազի 25
Դավիթ-Բեկ 110
Նար-Դոս 42
Արարատյան 88/8
Թբիլիսյան խճուղի 20/8

Գյումրի

Վազգեն Սարգսյան 26/6

Վանաձոր

Բաղրամյան 60

Արտաշատ

Օգոստոսի 23 79/8

Արմավիր

Երևանյան 20/3

Մարտունի

Կամոյի 26/6
  • Մեր Մասին
  • Ակցիաներ
  • Մեր խանութները +374 12 657 657
    call Գրանցել հայտ

    Գաղտնիության քաղաքականություն



    Ընդհանուր տեղեկատվություն


    Սույն Կայքը պատկանում է «Դոմուս» ՓԲԸ -ին և կառավարվում ու վերահսկվում է վերջինիս կողմից: Կայքում օգտագործված բոլոր «մենք», «մեզ», «մեր», դերանունները վերաբերում են «Դոմուս» ՓԲԸ -ին ։

    Այցելելով մեր կայք, Դուք ինքնաբերաբար հարաբերություններ եք հաստատում մեզ հետ և համաձայնվում եք ստորև թվարկված դրույթներին և պայմաններին: Այդ դրույթները վերաբերում են կայքի յուրաքանչյուր այցելուի՝ այդ թվում, օգտատիրոջ, պարզապես հետևորդներին, գնորդներին, հաճախորդներին:


    Խնդրում ենք մանրամասն ընթերցել սույն դրույթները և պայմանները՝ նախքան կայքում առաջ շարժվելը կամ կայքից օգտվելը: Մուտք գործելով կամ օգտվելով մեր կայքից, Դուք միանշանակորեն հաստատում ենք Ձեր համաձայնությունը՝ այդ դրույթներին և պայմաններին:


    Ցանկացած նոր տարր կամ գործիք, որը կավելացվի կայքում, կդառնա սույն դրույթների և պայմանների մաս: Դուք կարող եք ցանկացած պահի այս էջում գտնել «Դրույթներ և Պայմաններ»-ի ընթացիկ տարբերակը: Մենք իրավասու ենք ցանկացած ժամանակ և առանց ծանուցման թարմացնել և փոփոխել «Դրույթներ և Պայմաններ» բաժնում ներառված ցանկացած կետ՝ կախված կայքում տեղի ունեցած փոփոխություններից: Էջի փոփոխությունները պարբերաբար ստուգելը գտնվում է Ձեր պատասխանատվության ներքո: Կայքից օգտվել շարունակելը կնշանակի այդ փոփոխություններին համաձայնումը:


    Մտավոր սեփականության իրավունքները


    Դուք ընդունում եք և համաձայն եք, որ կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են կայքի սեփականատիրոջը կամ դրանց օգտագործումը թույլատրված է վերջինիս, և դրանք ենթակա են պաշտպանության որպես մտավոր սեփականության իրավունք՝ այդ թվում, հեղինակային իրավունքով, միջազգային կոնվենցիաների և ներպետական օրենսդրության համաձայն:


    Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել այլ կերպ՝ այդ թվում, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, լիցենզավորվել կամ այլ կերպ օգտագործվել որևէ այլ նպատակով առանց՝ այդ Նյութերի սեփականատերերի և/կամ իրավատերերի նախնական գրավոր համաձայնության:


    Վեճերի լուծման կարգը


    Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանող կողմի գտնվելու վայրի դտարաններում։


    Կայքի գաղտնիության քաղաքականություն


    Գաղտնության քաղաքականություն բաժինը ներառում է Ձեր անձնական տվյալների հավաքագրումը, օգտագործումը և հասանելիությունը՝ կայքից օգտվելիս և գնում կատարելիս:


    Այցելելով մեր կայք դուք համաձայնություն եք տալիս Ձեր անձնական և այլ տվյալների հավաքագրմանը ու օգտագործմանըզ ստորև նշված նպատակներով ու պայմաններով: Այդպիսի անձնական տվյալները տրամադրվում են Ձեր կողմից կամավոր՝ այդ թվում, դրանք կայքից օգտվելու արդյունքում ինքնաբերաբար հասանաելի դառնալու դեպքում:


    Հավաքագրված անձնական տվյալներ


    Մեզ համար գերակայություն է հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են սպասարկման որակի բարելավման նպատակով և դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում։


    Կայք այցելելիս մեզ ինքնաբերաբար հասանելի են դառնում ու մենք հավաքագրում ենք այն սարքավորման մասին տեղեկությունները, որից մուտք է իրականացվել կայք՝ ներառյալ, սակայն, չսահմանափակելով բրաուզերի և IP-հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը, ժամանակացույցը կամ Ձեր համակագչային քուքիների (cookies) վերաբերյալ տեղեկատվությունը:


    Բացի այդ, կայք մուտք գործելիս, մենք տեղեկատվություն ենք հավաքագրում նախկինում Ձեր այցելած կայքերի կամ դիտած ապրանքների, և Ձեր վեբ բրաուզերի հետ առնչված կայքերի վերաբերյալ: Սա ավտոմատ կերպով հավաքագրված տեղեկատվություն է՝ «սարքավորման ինֆորմացիա»:


    Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները:


    Մենք օգտագործում ենք սարքավորման վերաբերյալ տեղեկատվությունը (մասնավորապես IP հասցեն)՝ խուսափելու համար պոտենցիալ ռիսկից և խարդախությունից, ինչպես նաև կայքի բարելավման համար (օրինակ, հաճախորդների կայքից օգտվելու և դիտելու մասին հաշվարկներ կատարելու համար կամ մեր գովազդային գործակալությունների ու գովազդային գործակալների աշխատանքը գնահատելու համար):


    Մասնավորապես, սարքավորման վերաբերյալ տեղեկատվությունը տեղեկատվությունը և Ձեր այլ անձնական տվյալները մենք օգտագործում ենք՝


    -Ձեզ հետ կապվելու համար,
    -Պոտենցիալ ռիսկից և խարդախությունից խուսափելու համար,
    -Կախված Ձեր տրամադրած տեղեկատվությունից, Ձեզ գովազդներ և պատվիրված ապրանքի հետ առնչվող նյութեր և ծառայություններ ներկայացնելու համար:


    Փոփոխություններ


    Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք փոփոխել գաղտնիության քաղաքականության կետերը՝ արտացոլելու համար, օրինակ, մեր գործառույթները կամ իրավաբանական փոփոխություններ:


    Տեղեկատվության ճշգրտություն, ամբողջականություն և ճշգրիտ ժամանակացույցեր


    Մենք պատասխանատվություն չենք կրում կայքի միջոցով Ձեզ հասանելի դարձած տեղեկատվության ամբողջական, ճշգրիտ կամ արդիկան լինելու համար: Կայքում տեղակայված նյութերը միայն ընդհանուր տեղեկատվական բնույթ են կրում, և չեն կարող հիմք դիտարկվել՝ որպես ավելի ճշգրիտ և վերջնական տեղեկատվություն: Կայքում տեղակայված ինֆորմացիայի վրա հիմնվելը Ձեր պատասխանատվության ներքո է:


    Մենք իրավասու ենք փոխելու կայքում ներկայացված ինֆորմացիան ցանկացած պահի, սակայն մենք պարտավորված չենք թարմացնել ցանկացած փոփոխություն:


    Դուք համաձայնվում եք, որ կատարվելիք փոփոխություններին հետևելը Ձեր պարտականությունն է:


    Ապրանքներ և Ծառայություններ


    Մենք փորձել ենք ապրանքի իրական գույնին մաքսիմալ մոտ նկարներով ներկայացնել ապրանքը կայքում: Մենք չենք կարող ապահովել Ձեր համակարգչային էկրանի գունային ճշգրիտ ցուցադրությունը:


    Մենք իրավասու ենք սահմանափակելու մեր կողմից արտադրվող ցանկացած ապրանքի քանակ: Կայքում ներառված բոլոր ապրանքների նկարագրությունները կարող են ցանկացած ժամանակ փոփոխվել՝ առանց որևէ նախնական զգուշացման կամ ծանուցման: Մենք չենք երաշխավորում ու հավաստիացնում, որ կայքում ներառված յուրաքանչյուր ապրանք, մատուցված ծառայություն կամ տեղեկատվություն կհամապատսխանի Ձեր պահանջմունքներին, կամ կայքում ծագած յուրաքանչյուր խնդիր կլուծվի ի օգուտ Ձեզ:


    Օնլայն Գործիքներ


    Մենք տրամադրում ենք Ձեզ օնլայն գործիքներ՝ կայքի օգտագործմամ շրջանակներում:


    Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք տրամադրում ենք այդ գործիքները առանց որևիցե երաշխավորման, հավաստիացումների կամ ցանկացած տեսակի պայմանների: Այդ գործիքներից օգտվելու հետևանքով առաջացած խնդիրների համար մենք պատասխանատու չենք:


    Լրացուցիչ գործիքներից օգտվելը ամբողջությամբ Ձեր հայեցողությունն ու պատասխանատվությունն է, և Դուք պետք է հավաստիանաք, որ տեղյակ եք հավելյալ գործիքները տրամադրող երրորդ անձի պայմաններին:


    Մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ


    Եթե Դուք՝ մեր ցանկությամբ, կամ ինքնակամ՝ ուղարկում եք որևէ հստակ նյութ, կրեատիվ մտքեր, առաջարկներ, նախագծեր կամ այլ նյութեր թե՛ նամակով, և թե՛ օնլայն, Դուք համաձայնություն եք տալիս այդ նյութի ցանկացած պահին հրապարակվելուն՝ առանց խստացումների, խմբագրման, կրկնօրինակման, հրատարակության, թարգմանելու: Նյութը հրապարակելիս մենք չենք պարտավորվում պահել դրա գաղտնիությունը կամ վճարել փոխհատուցում դրա համար:


    Մենք իրավասու ենք, սակայն ոչ պարտավորված, ջնջելու յուրաքանչյուր մեկնաբանություն, որն, ըստ մեզ, կարող է դիտվել անօրինական, վիրավորական, սպառնալից, զրպարտող, սադրող, անբարո նյութ, որը խախտում է այլ անձի/անձանց իրավունքները:


    Դուք չեք կարող եք օգտագործել կեղծ էլ. հասցե, ներկայանալ որպես այլ անձնավորություն, այլ կերպ ասած մոլորություն ստեղծել Ձեր անձի վերաբերյալ մեզ կամ որևէ այլ, երրորդ անձի մոտ: Դուք պատասխանատու եք Ձեր կողմից գրված մեկնաբանության և դրա ճշգրտության համար: Մենք պատասխանատու չենք և պատասխանատվություն չենք կրում Ձեր կամ երրորդ անձի կողմից գրված մեկնաբանության համար:


    Սխալներ, անճշտություն և բացթողումներ


    Ժամանակ առ ժամանակ կայքում տեղադրված տեղեկատվությունը կարող է ունենալ տպագրական սխալներ, անճշտություններ կամ բաց թողումներ, որոնք կարող են վերաբերել նաև ապրանքի նկարագրությանը, առաջարկներին։ Մենք իրավասու ենք ուղղել ապրանքին և կայքին վերաբերող ցանկացած սխալ, անճշտություն և բացթողում, ցանկացած պահի՝ առանց նախապես տեղեկացնելու և ծանուցելու։


    Մենք պարտավորություն չենք կրում շտկելու, փոփոխելու կամ բացատրելու կայքում տրված տեղեկատվությունը, ներառյալ գնային տեղեկատվությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:


    Երաշխավորումներից, սահմանափակումներից և պատասխանատվությունից հրաժարում


    Մենք չենք երաշխավորում, որ Դուք կօգտվեք կայքից անժամկետ, առանց ընդհատումների և խափանումների:


    Մենք չենք երաշխավորում, որ կայքից օգտվելուց Ձեր ստացած արդյունքները կլինեն ճշգրիտ և ապահով:


    Դուք համաձայն եք, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կասեցնել մեր ծառայությունները՝ անորոշ ժամակահատվածով, առանց Ձեզ տեղեկացնելու:


    Մուտքագրեք ձեր հեռախոսահամարը և մեր աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակի ընթացքում։

    Սխալ անուն
    Սխալ Ազգանուն
    Սխալ Հեռախոսահամար
    Փակել
    Հաստատել

    Ձեր հայտը ընդունված է

    Շնորհակալություն, Ձեր հայտը ընդունված է, մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ 24 ժամվա ընթացքում

    Գրանցել հայտ

    Գրանցեք հայտ և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ

    Սխալ Անուն
    Սխալ Ազգանուն
    Սխալ Հեռախոսահամար
    Սխալ էլ․ հասցե
    Ծառայության տեսակը
    Կցել հայտի հետ կապված ֆայլերը
    Փակել
    Հաստատել