Բարի գալուստ Դոմուս առցանց խանութ

Անվճար առաքում Երևանում 50,000 դրամից սկսած

Մշտապես թարմացվող տեսականի

Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Ավելացրեք ապրանքներ, այստեղ տեսնելու համար

Շարունակել գնումները
Paylater-ը ինովացիոն վճարման եղանակ է, որը հնարավորություն է տալիս կատարել գնումներ հիմա, սակայն վճարել 3 ամսվա ընթացքում

Paylater-ը տրամադրվում է միայն 21 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին

Paylater-ով վճարումը իրականացվում է մաս-մաս՝ 3 ամսվա ընթացքում

Paylater-ը տրամադրվում է առանց հավելյալ վճարների՝ 0% անվանական տոկոսադրույքով, 0 ՀՀ դրամ այլ վճարներով, 0% փաստացի տոկոսադրույքով

Paylater-ով վճարում իրականացնելու նվազագույն գումարը 30․000 ՀՀ դրամ է

“Paylater” վարկի/վարկային սահմանաչափի տեղեկատվական ամփոփագրի մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեր հասցեները

Մեր հասցեները

Երևան

Իսակովի 29/1
Դավիթ Անհաղթ 8
Շիրազի 25
Դավիթ-Բեկ 110
Նար-Դոս 42
Արարատյան 88/8
Թբիլիսյան խճուղի 20/8

Գյումրի

Վազգեն Սարգսյան 26/6

Վանաձոր

Թումանյան 8

Արտաշատ

Օգոստոսի 23 79/8

Արմավիր

Երևանյան 20/3

Մարտունի

Կամոյի 26/6
Մեր խանութները Աշխ․ ժամերը 10:00 - 19:00 +374 12 657 657 Հայտարարություններ
call Գրանցել հայտ
  • Գարնանային լիկվիդացիա
  • Karcher | Գարնանային Գնիջեցում
  • Հայտարարություններ
  • Մեր խանութները Աշխ․ ժամերը 10:00 - 19:00 +374 12 657 657
    call Գրանցել հայտ

    Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՆԵՐԱՌԵԼ ՕԺԻՏՈՒՄ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

    Օժիտ տալը հին հայկական ավանդույթ է, որը կարծես թե պահպանվում է նաև այսօր։

    Հատկապես այս օրերին սիրո տոներով պայմանավորված շատ են տեղի ունենում ամուսնություններ, ուստի օժիտի թեմայից անմասն մնալ պարզապես հնարավոր չէ։Որքան էլ զարմանալի է, բայց նախկինում հաճախ հենց օժիտից էր կախված հարսնացուի հեղինակությունը և թե ինչպես կընդունեին նրան փեսացուի տանը։ Այսօր շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում օժիտ տալը որոշակի փոփոխություններ է կրել, սակայն լիովին չի անհետացել։

    Նախկինում օժիտն այլ նշանակություն է ունեցել, և եթե աղջիկ էին ամուսնացնում, ապա օժիտը պարտադիր էր: Օժիտ էին տալիս այն ամենն, ինչը բաժին էր հասնում տվյալ աղջկան իր հայրական տանից, օրինակ՝ անկողնային պարագաներ, սպասք և այլն։

    Այսօր այս ցանկը կարծես թե փոփոխվել է ու էլ ավելի ընդլայնվել։ Ավանդույթի ուժով շատերն այնուամենայնիվ հետևում են այս ամենին։

    Այնուամենայնիվ, եթե որոշել եք հետևել ավանդույթին՝ ԴՈՄՈՒՍԸ կօգնի Ձեզ հասկանալ՝ ինչ կարելի է ներառել ժամանակակից հայ աղջկա օժիտում։

    ∗ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀՈՒՅՔ

    Ինչպես նախկինում, այսօր էլ ամուսնացող աղջկա օժիտում կահույքը շարունակում է մնալ արդիական։ Ննջասենյակային հավաքածու, բազմոց, հյուրասենյակային կահույք՝ այս ամենը կարող է ներառվել օժիտում: Դոմուսում կարող եք գտնել կահույքի մեծ տեսականի՝ ընտրության լայն հնարավորությամբ։

    Տան ինտերիերն ամբողջացնելու, տարբերվող ու հետաքրքիր ինտերիեր ստանալու համար յուրօրինակ դեկորները, նկարներն ու նկարի շրջանակները ևս կարող են նվերի հիանալի տարբերակ լինել, ուստի ևս կարող են ընդգրվել օժիտի պարագաների շարքում։

    ∗ ՆԵՐՔՆԱԿՆԵՐ

    Եթե, այնուամենայնիվ որոշել եք ննջասենյակային կահույք նվիրել, ապա  կարող եք օժիտի ցանկը համալրել նաև ներքնակներով։ ԴՈՄՈՒՍ խանութ-սրահներից կարող եք ձեռք բերել որակյալ ու հարմարավետ DOMUS ներքնակներ՝ լիակատար հարմարավետության համար։

    ∗ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ

    Անկողնային պարագաները միշտ էլ եղել են օժիտի անբաժանելի մասը։ Դոմուսում Դուք կարող եք գտնել անկողնային պարագաների որակյալ ու լայն տեսականի՝ մատչելի գներով․ բամբակյա բաղադրությամբ անկողնային հավաքածուներ, բարձեր, վերմակներ, բարձերեսներ և վերմակերեսներ, լոգանքի խալաթներ և սրբիչներ։

    Իսկ եթե նախընտրում եք ամեն ինչում էկո տարբերակը՝ էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված, ապա այդ դեպքում ևս ԴՈՄՈՒՍՆ ունի առաջարկ Ձեզ համար․ 𝐄𝐜𝐨 խալաթներ և սրբիչներ։

    ∗ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ

    Օժիտի մերօրյա ցանկում կարող է ընդգրկվել նաև կենցաղային և խոհանոցային տեխնիկա՝ լվացքի մեքենա, սառնարան, սպասք լվացող մեքենա և այլն։ Դոմուսն առաջարկում է կենցաղային տեխնիկայի լայն տեսականի՝ մի շարք հանրաճանաչ ապրանքանիշերից։

    Օժիտում կարող են ներառվել նաև տարատեսակ մանր կենցաղային սարքեր, որոնք կօգնեն հետագայում տարբեր կենցաղային հարցերում, այսպես օրինակ՝ փոշեկուլ, արդուկ, հարիչ, բլենդեր, խոհանոցային կոմբայն, էլեկտրական մսաղաց կամ հյութաքամիչ սարքեր։ Նշված բոլոր կենցաղային ապրանքները, և ոչ միայն, կարող եք ձեռք բերել ԴՈՄՈՒՍԻՑ՝ մատչելի ու հարմար գներով։

    ∗ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՀԱՐԴԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ

    Ինչպես նախկինում, այժմ ևս ընդունված է օժիտում ներառել խնամքի պարագաներ՝ մազերի հարդարման սարքեր, դեմքի և մարմնի խնամքի սարքեր։

    ∗ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ

    Է՛լ ինչ օժիտ, առանց խոհանոցային պարագաների։ Դոմուսում կարող եք գտնել սպասքի, թավաների և կաթսաների, մրգամանների և աղցանամանների, սեղանի պարագաների և խոհանոցային տարբեր աքսեսուարների լայն տեսականի։

    Վերջում, պարզապես, մնում է ավելացնել, որ անկախ օժիտի ծավալներից և նյութական արժեքից, հատկապես նորաստեղծ ընտանիքում ամենակարևորը սերն է և իրական ջերմ փոխհարաբերությունները։ Բոլոր այն զույգերին, որոնք պատրաստվում են ընտանիք կազմել, մաղթում ենք երջանկություն և միասնություն, դե իսկ օժիտի համար անհրաժեշտ պարագաներն էլ արդեն գիտեք որտեղից ձեռք բերել։

    ՕԺԻՏԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵԿ ՎԱՅՐԻՑ՝ ԴՈՄՈՒՍԻՑ

    Մուտքագրեք ձեր հեռախոսահամարը և մեր աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակի ընթացքում։

    Սխալ անուն
    Սխալ Ազգանուն
    Սխալ Հեռախոսահամար
    Փակել
    Հաստատել

    Ձեր հայտը ընդունված է

    Շնորհակալություն, Ձեր հայտը ընդունված է, մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ 24 ժամվա ընթացքում

    Գրանցել հայտ

    Գրանցեք հայտ և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ

    Սխալ Անուն
    Սխալ Ազգանուն
    Սխալ Հեռախոսահամար
    Սխալ էլ․ հասցե
    Ծառայության տեսակը
    Կցել հայտի հետ կապված ֆայլերը
    Փակել
    Հաստատել