Ընդհանուր պայմաններ
6․ Արշավին մասնակցելու համար սույն թվականի մարտի 8-ից մինչև 2025 թվականի ապրիլի 8-ը ներառյալ Հաճախորդները պետք է՝
6․1 Կատարեն Paylater վճարում կամ ապառիկի ձևակերպում Դոմուս խանութ սրահների ցանցում նվազագույնը՝ 100․000 ՀՀ դրամ գումարի չափով
6․2 Նշված ժամանակահատվածում գործարքներ կատարած Հաճախորդները կստանան Արշավի մասնակցության կտրոն, Խանութի աշխատակցի կողմից, գործարքի կատարման պահին, որում նշված կլինի հաճախորդի Paylater վճարման կամ ձևակերպված ապառիկ պայմանագրի համարը:
6․3 Հաճախորը պետք է պահպանի կտրոնը, մինչև խաղարկության ամփոփումը։
7․ Արշավին մասնակցող Հաճախորդները հնարավորություն ունեն շահելու ուղևորություն 2 անձի համար դեպի Իտալիա։
8․Յուրաքանչյուր Հաճախորդ Արշավի ժամանակահատվածում կարող է կատարել անսահմանափակ թվով գործարքներ, յուրաքանչյուրի համար ունենալով խաղարկությանը մասնակցող առանձին կտրոն։
9․ Արշավի շրջանակներում շահող (այսուհետ՝ Շահող) է համարվում այն Հաճախորդը, ով սույն պայմաններով սահմանված կանոններով մասնակցել է Արշավին, ճանաչվել է Շահող և ում մասնակցության համապատասխանությունը ստուգվել և հաստատվել է Բանկի կողմից։
10․ Շահողը կընտրվի Դոմուս խանութ սրահների ցանցի կողմից պատահականության սկզբունքով՝ համապատասխան ծրագրի միջոցով՝ 18․04․2025թ․-ին ։
11․ Բանկը պատասխանատվություն չի կրում Արշավի շրջանակում համագործակցող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների համար։
12․ Արշավի ընթացքում հաղթող ճանաչված Հաճախորդի՝ վճարված Paylater-ի կամ ձևակերպված ապառիկի պայմանագիրը մրցանակի տրամադրման պահին պետք է լինի գործող։
13․ Արշավի ընթացքում սահմանված մրցանակը Շահողին տրամադրելու նպատակով Դոմուս խանութ սրահի աշխատակիցը հեռախոսազանգի կամ էլեկտրոնային հասցեին ուղարկվող նամակի միջոցով կապ կհաստատի վերջինիս հետ,և ուղևորության ամսաթվերը կհստակեցվեն մրցույթի ամփոփումից հետո՝ 14 օրվա ընթացքում։
14․ Զեղծարար գործարքի/գործարքների վերաբերյալ կասկած ունենալու պարագայում Հաճախորդի մասնակցությունը կարող է անվավեր ճանաչվել։ Զեղծարար գործարքի չափանիշները սահմանվում և որոշվում են Բանկի կողմից։
15․ Շահողը կարող է օգտագործել Արշավի շրջանակներում սահմանված մրցանակը՝ մինչև 31․12․2025թ․։
16․ Սույն փաստաթղթի 15-րդ կետում նշված ժամկետից հետո մրցանակը ենթակա չէ տրամադրման և օգտագործման։
17․ Սույն փաստաթղթի 7-րդ կետով սահմանված մրցանակի տրամադրման անհնարինության դեպքում մրցանակը կարող է փոխարինվել այլ նվերով։
18․ Եթե հաղթող Հաճախորդը հաղթելուց հետո՝ 18․04․2025թ-ից 7 օրացուցային օրվա ընթացքում չի արձագանքում զանգին կամ նամակին, մրցանակը փոխանցում է հաջորդ հաղթող մասնակցին։
19․ Մասնակցելով Արշավին սույնով Հաճախորդները տալիս են անվերապահ համաձայնությունն իրենց անունը և կոնտակտային տվյալները կապ հաստատելու նպատակով Արշավը սպասարկող ընկերության ներկայացուցչին տրամադրելու վերաբերյալ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․
Արշավին չեն կարող մասնակցել և/կամ ճանաչվել Շահող՝
Վերը հիշատակված սահմանափակումները կիրառվում են ցանկացած Հաճախորդի հետ Փոխկապակցված անձանց նկատմամբ (Փոխկապակցված եզրույթը որոշվում է՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք և/կամ այլ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմաստով)։
Վերը նշվածը պարզելու նպատակով Բանկն և/կամ Խանութը իրավունք ունեն Հաճախորդից պահանջելու ցանկացած փաստաթուղթ և․կամ տեղեկատվություն։ Եթե Հաճախորդը հրաժարվում է տրամադրել պահանաջված փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը, ապա համարվում է, որ նա հրաժարվել է մասնակցել Արշավին։
Մասնակցելով Արշավին Հաճախոդրը համաձայն է, որ Բանկը և/կամ խանութը վերը նշված փաստերը և հանգամանքները գնահատելու է իր սույբեկտիվ կարծիքով՝ իր մոտ առկա և Հաճախոդրի կողմից տրամադրված տեղեկատվության շրջանակներում։
20․ Իտալիա ուղևորության խաղարկությունը ներառում է հետևյալ ծախսերը 2 (երկու) անձի հաշվարկով՝
20․1 Ուղիղ կամ ոչ ուղիղ թռիչք (կախված թռիչքների առկայությունից) էկոնոմ դասով՝ Հայաստանի Հանրապետությունից՝ Երևան քաղաքից դեպի Իտալիա և հետադարձ թռիչք Իտալիայից դեպի Հայաստանի Հանրապետություն` Երևան քաղաք։ Խանութը իրեն իրավունք է վերապահում ընտրել ավիաընկերությունը, թռիչքի ժամը և ամսաթիվն իր հայեցողությամբ։
20․2 Գիշերակաց **** կամ ***** (չորս կամ հինգաստղանի) հյուրանոցներից մեկում, 1 (մեկ) կամ 2 (երկու) անձի համար նախատեսված սենյակում, ժամանելու օրվանից մինչև մեկնելու օրը, որի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 5 օրը և 4 գիշերը։ Շահողի կողմից հյուրանոցում կատարված ցանկացած լրացուցիչ ծախս չի հատուցվում։
20․3 Փոխադրումներ՝ օդանավակայանից դեպի հյուրանոց, հյուրանոցից դեպի օդանավակայան
20․4 Ուղևորության ընթացքում կամ դրա կապակցությամբ կրած մնացած բոլոր ծախսերը, որոնք նշված չեն սույն պայմաններում, ներառյալ, բայց չսահմանափակվելով այն ծախսերը, որոնք կապված են անձնագրի, վիզայի կամ մուտքի թույլտվության այլ փաստաթղթերի, ճանապարհորդական ապահովագրության։ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներից դեպի Երևան քաղաք և Երևան քաղաքից հետադարձ ուղղությամբ փոխադրման ծախսերը, անձնական ծախսերը հոգում է միայն Շահողը, և որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն չի փոխհատուցվում։
20․5 Ուղևորության կազմակերպման ընթացքում Շահողը պետք է խստորեն հետևի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու և այլ կազմակերպչական հարցերի հետ կապված Խանութի կողմից սահմանված ցուցումներին և ժամանակացույցին, ներկայացնի Խանութին կամ նրա կողմից լիազորված անձին ուղևորության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատճենները և բնօրինակները, ներառյալ` անձնագրերի, մուտքի իրավունք վերապահող փաստաթղթերի և/կամ վիզաների պատճենները, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետությունից՝ Երևան քաղաքից դեպի Իտալիա՝ նախատեսված մեկնման օրվանից առնվազն 20 (քսան) օր առաջ:
20․6 Բանկը և Խանութը պատասխանատվություն չեն կրում թռիչքների բացակայության, դրանց չեղարկման կամ ուշացումների և/կամ դրանց արդյունքում ուղևորության չեղարկման համար: Ուղևորության վավերության ժամկետը սահմանափակվում է ուղևորության ավիատոմսերում նշված օրերով և/կամ Խանութի և Բանկի կամ նրա կողմից նշանակված անձի կողմից տրված ուղևորության տոմսերով: Ուղևորություն Շահողը պատասխանատու է Իտալիա ուղևորվելու համար գործող և պահանջվող ժամկետով վավեր անձնագիր և Խանութի կողմից ու հայեցողությամբ սահմանված այլ անհրաժեշտ թույլտվություններ և փաստաթղթեր ստանալու համար:
20․7 Եթե Շահողը չի բնակվում Հայաստանի Հանրապետությունում և/կամ Երևան քաղաքում, Խանութը չի նախաձեռնելու և պարտավոր չէ վճարել Շահողի՝ Հայաստանի Հանրապետություն և/կամ Երևան քաղաք ժամանելու/մեկնելու և գիշերակացի` ինչպես Հայաստանի Հանրապետությունից՝ Երևան քաղաքից՝ Իտալիա, մեկնելուց առաջ, այնպես էլ Իտալիայից Հայաստանի Հանրապետություն՝ Երևան քաղաք վերադառնալուց հետո` դեպի իր բնակության վայր վերադառնալու կապակցությամբ առաջացած ծախսերը:
20․8 Բանկը և Խանութը որևէ պարտավորություն չեն կրում, եթե Շահողը` Խանութից անկախ որևէ պատճառով չի կարող օգտվել ուղևորությունից, ներառյալ` Ուղևորության համար անհրաժեշտ որևէ փաստաթղթերի բացակայությունը կամ որևէ այլ պատճառ, ներառյալ (բայց չսահմանափակվելով) Շահողի ուշացումը Երևանի օդանավակայանում: Շահողը ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՆՑԵԼ դեպի Իտալիա ուղևորությունը որևէ այլ անձի:
20․9 Ուղևորության ողջ ընթացքում Բանկը և Խանութը պատասխանատվություն չեն կրում Շահողի առողջությանը (կյանքին) և/կամ գույքին հասցված վնասի համար, ինչպես նաև երրորդ անձանց առողջությանը (կյանքին) և/կամ գույքին հասցված վնասի համար: 20․10 Շահողի կողմից Իտալիայի մուտքի թույլտվության վիզայի/արտոնագիր ստանալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Խանութի կողմից։
21․ Եթե Խանութից անկախ ցանկացած պատճառով անհնար լինի կապ հաստատել Շահողի հետ իր տրամադրված հեռախոսահամարի միջոցով՝ մինչև սույն փաստաթղթի 19-րդ կետում նշված վերջնաժամկետը, ապա Խանութը իրավասու է անվավեր համարել տվյալ Շահումը՝ չունենալով որևէ լրացուցիչ պարտականություն/պարտավորություն Շահողի հանդեպ։ Հաճախորդը կրում է ճշգրիտ և վավեր հեռախոսահամարի և/կամ էլեկտրոնային հասցեի տրամադրման պարտականությունը և դրա ոչ պատշաճ կատարման հետևանքով առաջացած բոլոր ռիսկերը։
Արշավի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012-657-657 հեռախոսահամարով։
Ինեկոբանկ ՓԲԸ մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ՝ www.inecobank.am, կամ զանգահարել 010-510-510 հեռախոսահամարով:
Ինեկոբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: