Դոմուս խանութ-սրահները, լինելով միակն իրենց ֆորմատի մեջ, առաջարկում են վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ավելի քան 50 000 ապրանքատեսակ։ Հանդիսանալով մի շարք համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Դոմուսն առաջարկում է ջեռուցման համակարգերի, կահույքի, դռների, սանկերամիկայի, հատակի և երեսպատման սալիկների, լամինատե հատակների, վաննաների և լոգախցիկների, խոհանոցային և մանր կենցաղային տեխնիկայի, ներկերի և պաստառների, գործիքների մշտապես թարմացվող և տարբերվող տեսականի։
Դոմուս խանութ-սրահների ցանցն աշխատում է ամեն օր՝ երկուշաբթիից-շաբաթ, ժամը ՝ 10:00-19:00-ը և կիրակի՝ ժամը 11:00-18:30-ը։ Դավիթ Անհաղթ 8 հասցեի մասնաճյուղը աշխատում է մինչև ժամը 20։30, կիրակի՝ մինչև 20։00-ն։
Դոմուս խանութ-սրահների ցանցում ներկայացված ամբողջ տեսականուն կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայք-էջում, ինչպես նաև սոցիալական հարթակներում՝ մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։
Երևան քաղաքում 30,000 դրամ և ավել գնման դեպքում առաքումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ, իսկ 30,000 դրամից պակաս գնման դեպքում` 1,000 դրամ սակագնով, 3-6 աշխ․ օրվա ընթացքում։ Մարզային առաքումները իրականացվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում ՝ 150 դր/կմ սակագնով։ *Երևան քաղաքում կահույքի սալերի համար առաքումն իրականացվում է 4,000 դրամ սակագնով, իսկ մարզային առաքումներն իրականացվում են 400 դր/կմ սակագնով։ Գնված ապրանքի արտաքին որակական և քանակական համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման (ստացման) պահին՝ առաքչի ներկայությամբ, որի համար Ձեզ կտրամադրվի լրացուցիչ 15 րոպե ժամանակ։ Վնասված, կոտրված կամ պակաս քանակի ապրանքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել առաքչին և տրանսպորտային ապրանքագրում նշել՝ ո՞ր ապրանքը ինչ քանակով չեք ստացել կամ ստացել եք վնասված վիճակում։ *կերամիկական սալիկների դեպքում 1%-ի չափով կոտրված լինելը թույլատրելի է։
Գնված յուրաքանչյուր ապրանք, բացառությամբ օրենքով նշված ապրանքատեսակների, կարելի է հետ վերադարձնել կամ փոխանակել առաքման (ստացման) պահից սկսած 14 օրվա ընթացքում՝ ՀԴՄ կտրոնի առկայությամբ, եթե՝
- ապրանքը և դրա փաթեթավորումն անվնաս են,
- ապրանքը չի օգտագործվել,
- պահպանված են սպառողական հատկությունները,
- պահպանված են ապրանքի պիտակն ու տեսքը,
- պահպանված են կապարակնիքները։
Գնված ապրանքի արտաքին որակական և քանակական համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման (ստացման) պահին՝ առաքչի ներկայությամբ, որի համար Ձեզ կտրամադրվի լրացուցիչ 15 րոպե ժամանակ։
Վնասված, կոտրված կամ պակաս քանակի ապրանքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել առաքչին և տրանսպորտային ապրանքագրում նշել՝ ո՞ր ապրանքը ինչ քանակով չեք ստացել կամ ստացել եք վնասված վիճակում։
*կերամիկական սալիկների դեպքում 1%-ի չափով կոտրված լինելը թույլատրելի է։
Տրանսպորտային ապրանքագիրը ստորագրելուց հետո հայտնաբերված վնասված ապրանքների հետվերադարձ կամ փոխանակում չի իրականացվում։
*ներքնակների դեպքում՝
Մինչև պատվիրված ապրանքի հանձնումը, Պատվիրատուի հրաժարվելու դեպքում, Պատվիրատուն պարտավոր է Մատակարարին հատուցել կատարված ծախսերը և վճարել մինչ այդ կատարված աշխատանքների դիմաց՝
♦ Ներքնակների չափսերի թույլատրելի շեղում՝ +/-2սմ
♦ Ստանդարտ չափսերի ներքնակների ետ վերադարձը կատարվում է 75% արժեքով՝ գործարանային փաթեթավորման առկայության դեպքում,
♦ Ոչ ստանդարտ չափսերի ներքնակների ետ վերադարձ չի կատարվում
♦ Ստանդարտ ներքնակների չափսերը փակցված են ստորև
♦ Բոլոր պատվերների նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 728-737-րդ հոդվածների պահանջները
Ներքնակի Ստանդարտ չափսեր
80х190 –
90х190 90х200
120х190 120х200
130х190 130х200
140х190 140х200
150х190 150х200
160х190 160х200
180х200 200х200
Դոմուս խանութ-սրահներում առաջարկվում է անհատական դիզայնի անվճար ծառայություն` 3D դիզայնավորում: Ծառայությունը ենթադրում է ցանկացած չափի և դասավորություն ունեցող ինտերիերի ստեղծում` կահույքի, կերամիկական սալիկների, սանիտարական կերամիկայի և այլ դետալների եռաչափ համադրությամբ:Մեր փորձառու դիզայներները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն և արագ կողմնորոշվել ոճերի բազմազանության, գունային երանգների ճիշտ համադրության և որակական հատկանիշների ընտրության հարցում:
Թափուր հաստիքներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://decoragroup.am/company/career/
Մենք առաջարկում ենք ապառիկի ճկուն համակարգ՝ լավագույն պայմաններով։ Դոմուս խանութ-սրահներում գործում է ապառիկ վաճառք անմիջապես տեղում։
Ապառիկ հնարավոր է ձևակերպել 50 000 դրամ և ավելի գնումների դեպքում: Ապառիկի համար գործում է 1% սպասարկման վճար և մայր գումար։ Ապառիկը հնարավոր է ձևակերպել առավելագույնը 5 տարով: Ապառիկ ձևակերպելու համար անհրաժեշտ է անձնագիր և սոց. քարտ կամ միայն նույնականացման քարտ։ Համագործակցում ենք Ինեկոբանկի, Հայէկոնոմբանկի, ՎՏԲ-Հայաստան Բանկի, Ամերիա Բանկի և Կոնվերս Բանկի հետ։
Դոմուս հիպերմարկետների ցանցը ներկայանում է ընդարձակ ու հարմարավետ խանութ-սրահներով, որոնցից 6-ը գործում են Երևանում, 3-ը մարզերում՝ Մարտունի, Կապան և Վանաձոր քաղաքներում։
Մեր հասցեներն են՝
ք․ Երևան՝
- Դավիթ Անհաղթ 8
- Շիրազի 25
- Արարատյան 88/8
- Նար-Դոս 42
- Թբիլիսյան 20/8
- Դավիթ Բեկի 110
ք․ Մարտունի՝ Կամոյի 26/6
ք․ Կապան՝ Գործարանային 1/7
ք․ Վանաձոր՝ Թումանյան 8
ք․ Գյումրի՝ Վազգեն Սարգսյան 26/6
ք․ Արմավիր՝ Երևանյան 20/3
ք․ Արտաշատ՝ Օգոստոսի 23, 79/8
Ջեռուցման ամբողջ համակարգը Դոմուս խանութ-սրահից գնելու դեպքում տեղադրումն իրականացվում է անվճար՝ մինչև 7 կետ։
Դոմուս խանութ-սրահների ցանցից գնված ապրանքների համար գործում է երաշխիքային սպասարկում, որը հնարավորություն է տալիս երաշխիքային ժամկետի ընթացքում (6 ամսից մինչև 2 տարի՝ կախված ապրանքատեսակից) անվճար վերացնել ապրանքի այն թերությունը, որը հետևանք է գործարանային խոտանի։ Երաշխիքը գործում է, եթե ապրանքը օգտագործվել է շահագործման կանոններին համապատասխան։
Անհրաժեշտ է մոտենալ այն խանութ-սրահ, որտեղից կատարվել է գնումը:
Առցանց խանութի տեսականու գները և կիրառվող զեղչերը համապատասխանում են խանութ-սրահի գներին և զեղչերին, տարբերությունները բացառվում են:
Մուտքագրեք ձեր հեռախոսահամարը և մեր աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակի ընթացքում։
Շնորհակալություն, Ձեր հայտը ընդունված է, մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ 24 ժամվա ընթացքում
Գրանցեք հայտ և մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ
Ձեր զամբյուղը դատարկ է
Ավելացրեք ապրանքներ, այստեղ տեսնելու համար