• ԽՈՇՈՐ ՆՎԵՐՆԵՐ
  • Ակցիաներ
  • Տեխնիկա
  • Կահույք
  • Վերանորոգում
  • Ջեռուցում
  • Ներքնակներ
  • Լուսավորություն
ՀավանածներՀամեմատությունԳրանցել հայտ
Վճարման միջոցներՕգնություն
Բարի գալուստ

Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից

Մուտք գործել
Գրանցվել
Մեր հասցեները
Նորություններ
Առաքում
Կապ
  • Մուտք
    Բարի գալուստ

    Մուտք գործիր կամ գրանցվիր, որպեսզի օգտվես կայքի բոլոր առավելություններից

    Մուտք գործել
    Գրանցվել
    ՀավանածներՀամեմատությունՎճարման միջոցներ
    Օգնություն
  • ԽՈՇՈՐ ՆՎԵՐՆԵՐ
  • Ակցիաներ
  • Տեխնիկա
  • Կահույք
  • Վերանորոգում
  • Ջեռուցում
  • Ներքնակներ
  • Լուսավորություն
Վերադառնալ սկիզբ

Դոմուս

  • Մեր հիպերմարկետները
  • Ակցիաներ
  • Աշխատանք Դոմուսում
  • Նորություններ

Ծառայություններ

  • Առաքում
  • Ապառիկ վաճառք
  • Ջեռուցման մոնտաժում
  • Կահույքի սալերի կտրում
  • Ներկերի երանգավորում
  • Լոգասենյակի 3D դիզայն
  • Պատվերով կահույք
  • VR 360 ակնոցներ

Անձնական տվյալներ

  • Հավանածներ
  • Համեմատություններ

Օգնություն

  • Հետադարձ կապ
  • Գրանցել հայտ
  • Վճարման տարբերակներ
  • Աջակցության կենտրոն
  • Կայքի քարտեզ

Օգտակար

  • Տան Դեկոր
  • Ariston
  • Kord
  • Teka
  • 8133
  • 012 657 657
  • info@domus.am
  • Մեր խանութները
  • 10:00 - 19:00
  • Վերադարձի պայմաններ
  • Ապառիկի պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
© DOMUS 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են | powered by WEBS
https://ik.imagekit.io/yhosuhnly/domus/media/113060/idram.svg
https://ik.imagekit.io/yhosuhnly/domus/media/113061/mastercard.svg
https://ik.imagekit.io/yhosuhnly/domus/media/113062/Mir-logo-SVG.svg
https://ik.imagekit.io/yhosuhnly/domus/media/113063/paylater-logo-1.svg
https://ik.imagekit.io/yhosuhnly/domus/media/113064/Visa_Inc-_logo.svg
https://ik.imagekit.io/yhosuhnly/domus/media/113065/amex.svg
https://ik.imagekit.io/yhosuhnly/domus/media/119369/1920x500-image-item-garnanayin-xagharkutyun.png

Խոշոր նվերներ Դոմուսից՝ կանանց միամսյակի առթիվ

Կանանց միամսյակի ընթացքում կատարիր Դոմուսի խանութ-սրահներից կամ domus.am կայքից 8 դրամից սկսած գնում և կստանաս հնարավորություն տվյալ շաբաթվա ընթացքում մասնակցելու խաղարկությանը։ Ամեն շաբաթ խաղարկվելու է 8 խոշոր նվեր։

Մանրամասները՝ ստորև խաղարկության կանոնակարգում։

Ընդհանուր դրույթներ
Մասնակցության պայմանները
Մրցանակի տրամադրման պայմանները
Այլ պայմաններ

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Ընդհանուր դրույթներ
  1. 2026թ․ մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ Դոմուս հիպերմարկետների ցանցը (այսուհետ նաև՝ Դոմուս) իրականացնում է խաղարկություն (այսուհետ՝ Խաղարկություն)։
  2. Խաղարկությանը կարող են մասնակցել խանութ-սրահում կամ domus.am կայքում գնում կատարած բոլոր հաճախորդները (այսուհետ՝ Հաճախորդ կամ Հաճախորդներ)՝ սույն կանոններով սահմանված պայմաններին համապատասխան։
  3. Խաղարկության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է www.domus.am կայքում։
  4. Մասնակցելով Խաղարկությանը՝ Հաճախորդը անվերապահ ընդունում է սույն Խաղարկության մասնակցության բոլոր պայմանները։
  5. Խաղարկության պայմանները կարող են փոփոխվել, ինչի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կտեղադրվի www.domus.am կայքի տվյալ էջում։
  6. Խաղարկությանը մասնակցությունը հաստատվում է սույն կանոններով սահմանված պայմաններին համապատասխան գնում կատարելու և մասնակցության տվյալները լրացնելու միջոցով և չի ենթադրում որևէ լրացուցիչ անդամավճար կամ մասնակցության այլ տեսակի վճար։
Մասնակցության պայմանները
  1. Խաղարկությանը մասնակցելու համար 2026թ․ մարտի 2-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ Հաճախորդները պետք է՝
    • Խանութում կամ domus.am կայքում կատարեն նվազագույնը 8 (ութ) ՀՀ դրամ գումարի չափով գնում,
    • լրացնեն մասնակցության տվյալները՝ նշելով անուն-ազգանունը և պատվերի համարը (պարտադիր), ցանկության դեպքում՝ ավելացնելով մաղթանք:
  2. Մասնակցության համար անհրաժեշտ է պարտադիր նշել ճիշտ և վավեր տվյալներ։ Անճշտությունների դեպքում մասնակցությունը կարող է համարվել անվավեր։
  3. Յուրաքանչյուր գնում համարվում է առանձին մասնակցություն, եթե լրացված է համապատասխան անունը և պատվերի համարը։ Հաճախորդի կողմից գնումների համապատասխան կտրոնների քանակը սահմանափակված չէ։
  4. Խաղարկությանը չեն մասնակցում հետևյալ ապրանքային ուղղությունները՝ կահույքի սալեր, կահույքի աքսեսուարներ, շինարարական շաղախներ, գիպսաստվարաթուղթ, DIY ապրանքներ։
  5. Խաղարկության տևողությունը՝ 5 (հինգ) շաբաթ։
  6. Ամեն շաբաթ խաղարկվելու է 8 (ութ) նվեր․ յուրաքանչյուր ապրանքային ուղղությունից՝ 1 (մեկ) միավոր ապրանք։
  7. Խաղարկության ամբողջ ընթացքում խաղարկվելու է ընդհանուր 40 (քառասուն) խոշոր նվեր։
  8. Նվերների թվում կարող են լինել սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, օդորակիչներ, փոշեկուլներ և այլ խոշոր կենցաղային տեխնիկա։ Դոմուսն իրավունք ունի փոխարինել տվյալ կատեգորիայի նվերը համարժեք այլ ապրանքով։
  9. Հաղթող է համարվում այն Հաճախորդը, ով սույն պայմաններով սահմանված կարգով մասնակցել է Խաղարկությանը և պատահականության սկզբունքով ընտրվել է համապատասխան ծրագրի միջոցով։
  10. 8 հաղթողներն ընտրվում են պատահականության սկզբունքով՝ հատուկ ծրագրի միջոցով, յուրաքանչյուր շաբաթվա ավարտին։
  11. Խաղարկության արդյունքները հրապարակվելու են www.domus.am կայքում և/կամ սոցիալական ցանցերում Դոմուսի պաշտոնական էջերում։
Մրցանակի տրամադրման պայմանները
  1. Հաղթողների հետ կապ կհաստատվի նրանց կողմից տրամադրված հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով։
  2. Եթե հաղթող ճանաչվելուց հետո 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում Հաճախորդը չի արձագանքում զանգին կամ հաղորդագրությանը, Դոմուսն իրավասու է տվյալ շահումը փոխանցել պահեստային հաղթողին։
  3. Մրցանակը չի կարող փոխանակվել կանխիկ գումարի հետ և չի կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ՝ վերը նշված կետում նկարագրված դեպքում։
  4. Եթե հաղթող Հաճախորդը սահմանված ժամկետում կատարում է գնված ապրանքի վերադարձ, ապա նրան նվերի տրամադրումը համարվում է չեղարկված։
  5. Զեղծարար գործարքների կամ կեղծ տվյալների հայտնաբերման դեպքում Դոմուսն իրավասու է անվավեր ճանաչել մասնակցությունը՝ առանց որևէ փոխհատուցման։
  6. Դոմուսը պատասխանատվություն չի կրում տեխնիկական խափանումների, ինտերնետ կապի խնդիրների կամ այլ հանգամանքների համար, որոնք կարող են խոչընդոտել մասնակցությանը։
Այլ պայմաններ
  1. Մասնակցելով Խաղարկությանը՝ Հաճախորդը համաձայնություն է տալիս իր անունը հրապարակելու Խաղարկության արդյունքների ամփոփման ժամանակ։
  2. Խաղարկության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012 657-657 հեռախոսահամարով։

Ամփոփման հայտ

Յուրաքանչյուր չորեքշաբթի ամփոփմանը տեղում մասնակցելու համար կարող եք թողնել հայտ՝ անցնելով հղմամբ․

Լրացնել հայտը