Solex Steak & BBQ 4-հատանոց հավաքածու՝ տուփով Դանակ-պատառաքաղների հավաքածուն կատարյալ սպասք է հյութեղ սթեյքի և բարբեքյուի համար։
Գերմանական որակով էլեգանտ հավաքածուն բաղկացած է 2 դանակից և 2 պատառաքաղից, որոնք ամուր են և դիմացկուն:
Սուր և դիմացկուն դանակների հատուկ մշակված եզրերը հեշտությամբ կտրում են նույնիսկ ամենաձիգ միսը: Դրանք ունեն յուրահատուկ դիզայն, որն ավելի է ընդգծում հավաքածուի բացառիկությունը։
Դանակ-պատառաքաղների հավաքածուն՝ 2 անձի համար, իդեալական է թե՛ տանը, թե՛ բացօթյա խոհանոցում։
Փայտե նորաոճ տուփի առկայության շնորհիվ հավաքածուն հարմար է ինչպես Ձեր խոհանոցի, այնպես էլ հատուկ առիթների դեպքում նվեր մատուցելու համար՝ դարձնելով յուրաքանչյուր ընթրիք ավելին, քան պարզապես ուտելն է: