Samsung ապրանքանիշի փոշեկուլներն HEPA ֆիլտրման համակարգի շնորհիվ օդը դարձնում են ավելի մաքուր և առողջ:
HEPA ֆիլտրերի միջոցով փոշեկուլի արդյունավետ աշխատանքը հաստատվել է գերմանական SLG թեստավորման և սերտիֆիկացման ինստիտուտի վկայականներով: Մաքրման ամենատհաճ մասը աղբը փոշեկուլից թափելն է, բայց ոչ այս փոշեկուլի համար:
Ընդամենը հարկավոր է սեղմել համապատասխան կոճակը, հանել փոշու տարան և դատարկել պարունակությունը:
Samsung-ի եզակի Twin Chamber System™-ը փոշու կլանման յուրահատուկ համակարգ է, որը բաժանված է երկու առանձին խցիկների: Յուրահատուկ դիզայնը նպաստում է ավելի լավ ու արդյունավետ մաքրմանը և թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել փոշու կլանման բարձր հզորությունը:
Բացի այդ, Samsung-ի Twin Chamber համակարգով փոշեկուլը նպաստում է խուսափել փոխարինող պարկեր գնելու անհրաժեշտությունից: