Առավելություններ Philips S1333/41 1000 սերիայի սափրիչն ապահովում է հեշտ և հարմարավետ սափրում՝ շնորհիվ
PowerCut ինքնասրվող շեղբերի և ջրով լվանալու հնարավորության։
PowerCut տեխնոլոգիայով 27 շեղբերը մազերը կտրում են անմիջապես մաշկի մակարդակից՝ ապահովելով մշտապես մաքուր և հավասար սափրում։
Սափրիչը հեշտ սահում է մաշկի վրայով՝ կրկնելով դեմքի ուրվագծերն ու երաշխավորելով հարթ սափրում։
Այն մշակված այնպես, որ ապահովի օպտիմալ շփում մաշկի հետ՝ նվազեցնելով կտրելու վտանգը։
4D շարժունակ գլխիկները շարժվում են 4 ուղղություններով՝ հասնելով սափրման կատարյալ արդյունքի։
Միայն մեկ հպումով բացվող գլխիկն արագ և հարմար մաքրվում է․ պարզապես սեղմեք կոճակը, բացեք գլխիկը և լվացեք ջրով։
Ապրանքը ենթակա չէ վերադարձի կամ փոխանակման: