LG GR-B459FVFW սառնարանը ժամանակակից լուծում է ձեր տան համար՝ համատեղելով ոճը, ֆունկցիոնալությունը և բարձր տեխնոլոգիաները:
Ընդհանուր 344 լիտր տարողությամբ (234 լիտր սառնարանում և 110 լիտր սառցախցիկում) այն իդեալական է մեծ ընտանիքների համար։
No Frost համակարգը կանխում է սառույցի առաջացումը՝ ազատելով սառնարանը հալեցնելու անհրաժեշտությունից:
Ինվերտորային շարժիչի շնորհիվ սառնարանը աշխատում է ավելի հանգիստ և խնայողաբար՝ նվազեցնելով էներգիայի սպառումը 20-30%-ով։ Այս շարժիչը նաև բարձրացնում է սարքի երկարակեցությունը և ապահովում է կայուն ջերմաստիճան՝ սնունդը երկար ժամանակ թարմ պահելու համար։
LG GR-B459FVFW սառնարանը ոչ միայն արդյունավետ է, այլեւ հեշտ է օգտագործել: Բանջարեղենի համար նախատեսված ընդարձակ դարակները և գզրոցները թույլ են տալիս կազմակերպել ներքին տարածքը, իսկ նորաոճ բեժ գույնով դիզայնը ներդաշնակորեն կընգրկվի ցանկացած խոհանոցի ինտերիերում:
Էներգաարդյունավետությունը, անաղմուկ աշխատանքը և հուսալիությունը դարձնում են այս սառնարանը հիանալի ընտրություն ձեզ համար։