267 լիտր տարողությամբ, ոճային և ֆունկցիոնալ Korting KSI 19547 CFNFZ ներկառուցվող սառնարանը հագեցած է No Frost համակարգով, որը կանխում է սառույցի առաջացումը և վերացնում սառնարանը հալեցնելու անհրաժեշտությունից։ Ներսում տեղադրված են 4 դարակներ՝ թրծված ապակուց, ինչը ապահովում է հուսալիություն և ամրություն։
Ջերմաստիճանի էլեկտրոնային կարգավորմամբ և խոնավության մեխանիկական հսկողությամբ FreshPlus խցիկը թույլ է տալիս ստեղծել իդեալական պայմաններ թարմ մթերքների պահպանման համար: Դինամիկ սառեցումը հավասարաչափ բաշխում է սառնությունը` պահպանելով կայուն ջերմաստիճան:
Սառնարանն ունի նաև Super Cool՝ ինտենսիվ հովացման համակարգ, որն արագ սառեցնում է մթերքը՝ պահպանելով թարմությունը:
Բանջարեղենի և մրգերի պահեստավորման համար նախատեսված է CrispBox մեծ դարակ, իսկ ամբողջ հետին պատին ներկառուցված LED վահանակով լուսադիոդային լուսավորությունը հեշտացնում է մթերքների որոնումը:
Ինվերտորային կոմպրեսորը ապահովում է սարքի անաղմուկ և էներգաարդյունավետ աշխատանքը՝ ապահովելով երկարակեցություն և խնայողություն։