Kord KDS456WD-I456NF սառնարանն առանձնանում է «չժանգոտվող պողպատ» գույնի բարձր ամրության մետաղական ծածկույթով: Ունի 466 լիտր ընդհանուր ծավալ: Ձախ և աջ բացվող դռները լրացվում են ներքին բռնակներով: 267լ և 165լ ծավալով երկու խցիկով մոդելը թույլ է տալիս տեղավորել մեծ քանակությամբ մթերքներ:
Սառնարանը հագեցած է No Frost ֆունկցիայով և LED լուսավորությամբ:
Աղմուկի ցածր մակարդակը չի գերազանցում 42 դԲ-ը:
Սառնարանային հատվածն ու սառցախցիկը ունեն չորսական դարակներ։
Թարմ բանջարեղեն և մրգեր պահելու սառնարանային արկղում պահպանվում է ցածր ջերմաստիճան, որը պահպանում է մթերքների համը։
Սառցախցիկի արկղը օպտիմալ պայմաններ է ապահովում հում մսի, բանջարեղենի և ձկան համար:
Ներկառուցված դիսպենսերի շնորհիվ, ընդամենը մեկ կոճակի սեղմումով, ձեր բաժակը կլցվի սառեցված մաքուր ջրով:
Հարմարավետ օգտագործումը, բացառիկ դիզայնը և մեծ տարողունակությունը Kord KDS456WD-I456NF սառնարանի կարևորագույն առանձնահատկություններն են: