K 5 Compact սարքը համատեղում է առավելագույն հարմարավետությունը բարձր հզորության հետ: Շնորհիվ պահմպանման նորարարական հայեցակարգի՝ բարձր ճնշման ռետինե խողովակը կարելի է պարզապես փաթաթել առջևի վահանակի վրա և ամրացնել ռետինե գոտիով փոխադրման համար։ Շնորհիվ կոմպակտ չափսերի սարքը հեշտ է տեղափոխել և հարմար է պահպանել ցանկացած վայրում - ավտոտնակի պահարանում կամ ավտոմեքենայի բեռնախցիկում։
Փոխադրման համար երկու բռնակ կա,բարձրության կարգավորմամբ երկարաձգվող բռնակ և սարքի թե հորիզոնական թե ուղղահայաց դիրքերում օգտագործման հնարավորությունը ապահովում են հավելյալ հարմարավետություն աշխատանքի ընթացքում ։
Բարձր ճնշման սարքը նաև հագեցած է K 5 Compact ջրային սառեցմամբ շարժիչով և մակերեսային արտադրողականությամբ 40 մ²/ժ, ինչը իդեալականորեն համապատասխանում է միջին աղտոտվածության պարբերաբար մաքրման համար։