Ներքնակի Duson Continental Deluxe պաշտպանիչը նախատեսված է ներքնակի պահպանության և հիգիենայի մակարդակի բարձրացման համար՝ ապահովելով մաքրություն և երկարատև ծառայություն։
Այն պաշտպանում է ներքնակը կեղտոտվելուց, խոնավությունից, բծերից և մաշվածությունից՝ միաժամանակ պահպանելով քնի հարմարավետությունն ու բնական օդափոխությունը։
Պաշտպանիչը նախատեսված է Continental տիպի ներքնակների համար, որոնց չափսերը պետք է համապատասխան լինեն՝ առավել էսթետիկ ու հարմարավետ կիրառության համար։ Ներքնակի պաշտպանիչն ամրանում է ներքնակին՝ չսահելու և անխախտ դիրք ապահովելու համար։ Այդ պարագայում քնի ընթացքում անհարմարություններից զերծ կմնաք ու կարթնանաք լիարժեք հանգստացած։
Ներքնակի Duson Continental Deluxe պաշտպանիչն իդեալական է թե՛ տանը, թե՛ հյուրանոցներում օգտագործելու համար՝ երկարաձգելով ներքնակի ծառայության ժամկետը և ապահովելով մաքուր և հիգիենիկ քնի միջավայր։