Ամենափոքր տարիքից (0տ) սկսած՝ երեխայի հանգիստ քունն ու առողջ աճը կերաշխավորի Kids Smily մանկական օրթոպեդիկ ներքնակը։ Այն համեմատաբար փափուկ և մարմնի ուրվագծին հարմարվելու հատկությամբ ուրույն մոդել է, որը կնպաստի երեխայի խորը քնին ու օրգանիզմի համաչափ զարգացմանը։
Մոդելում օգտագործված է էկոլոգիապես մաքուր ու անհոտ Latex սպունգի շերտ, որն ունի բարձր խտություն և առաձգականություն, ինչը բարձրացնում է ներքնակի օրթոպեդիկ հատկություններն ու մեծացնում շահագործման ժամկետը։
Մոդելում առկա Decofoam սպունգի շերտը հիպոալերգիկ է, ինչպես նաև հավելյալ ամրություն ու առաձգականություն է հաղորդում ներքնակին։
Ներքնակի արտաքին շերտը նուրբ և բնական տրիկոտաժ է, որը չի քրտնեցնում, փափուկ է և հարմարավետ։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ներքնակի կոշտության/փափկության ընկալումը խիստ անհատական է։ Կայքում նշված կոշտության ցուցիչները սահմանված են ներքնակների համեմատությամբ։