Բարձրորակ վելսոֆթից պատրաստված մանուշակագույն այս գծավոոր պլեդ-ծածկոցը իդեալական աքսեսուար է ձեր ինտերիերի համար, որը ներդաշնակորեն կլրացնի սենյակը կամ հիանալի նվեր կլինի։
Վելսոֆթը հայտնի է իր մետաքսանման փափկությամբ և մաշկին հաճելի հպումով։ Այն փափուկ, տաք և հիպոալերգենային գործվածք է, որը պահպանում է իր ձևն ու պայծառությունը նույնիսկ բազմաթիվ լվացումներից հետո:
Ծածկոցը պարուրում է ջերմությամբ՝ ստեղծելով հանգստի, ներդաշնակության և լիարժեք հարմարավետության մթնոլորտ։ Սառը երեկոներին կարող եք ծածկվել՝ Ձեզ ամբողջությամբ ընկղմելով նրա փափկության մեջ, ինչպես նաև օգտագործել այն որպես անկողնային ծածկոց կամ դեկորատիվ տարր բազմոցի վրա։
Այս պլեդ-ծածկոցը ոչ միայն երեկոների լավագույն ուղեկիցն է, այլև տան դեկորի կարևոր մասնիկ, որը հանգստություն է բերում Ձեր կյանք ամեն օր։