Domus Mansion ներքնակի բացառիկ առանձնահատկությունն իր կատարյալ կառուցվածքն է։ Բարձրակարգ բաղադրիչներն այն դարձնում են իդեալական՝ լիակատար հանգիստն ու առողջ քունը վայելելու համար։
Լատեքսի խիտ, էլաստիկ ու առաձգական շերտն օժտված է մարմնի ուրվագծին հարմարվելու հատկությամբ, որով շեշտադրվում է ներքնակի օրթոպեդիկ հատկությունը։
Pocket (Անհատական) զսպանակային համակարգը, որը խիստ ընդգծված օրթոպեդիկ հատկություն ունի, ապահովում է ամրությունը։
Decofoam տեսակի սպունգը հիպոալերգիկ է, ապահովում է ներքնակների ամրությունն ու երկարակեցությունը։
Արհեստական ֆետրը դիմացկուն է և դժվար մաշվող։ Ունի բարձր օդաթափանցելիություն և ջերմակարգավորիչ դեր։
Տրիկոտաժը բնական գործվածք է՝ բամբակ+պոլիէսթեր համադրությամբ։ Այն շփման հաճելի փափկություն ունի, չի քրտնեցնում։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ներքնակի կոշտության/փափկության ընկալումը խիստ անհատական է։ Կայքում նշված կոշտության ցուցիչները սահմանված են Domus-ի ներքնակների համեմատությամբ։