Սպիտակ պլաստմասե շրջանակով, կոմպակտ դիզայն ունեցող Braun SJ3100WH այս հյութահանով դուք կարող եք ամեն առավոտ արագ և հեշտությամբ ստանալ վիտամինների ձեր չափաբաժինը՝ ծախսելով ընդամենը մի քանի վայրկյան։
Քանի որ սարքի մեջ տեղավորվում են մրգերը և բանջարեղենները ամբողջությամբ, ձեզ հարկավոր չէ կտրատել դրանք:
Հյութի տարայի տարողությունը 0,75լ է։
Մեկ բաժակ թարմ, առողջարար հյութ պատրաստելու համար պահանջվում է ընդամենը 15 վայրկյան։
Braun SJ3100WH էլեկտրական հյութահանն ունի 500 Վտ հզորություն:
Պահպանում է վիտամինները, քանի որ հյութը պատրաստելիս՝ ջերմաստիճանը բարձրանում է 1°C-ից պակաս:
Հեշտ է մաքրվում՝ շնորհիվ միջուկի տարայի չկպչուն մակերեսի: