Dreame AMF18A AirStyle Pro՝ հզոր և բազմաֆունկցիոնալ վարսահարդարիչ-սթայլեր, որը թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել սրահին համարժեք հարդարում տնային պայմաններում։ 1300 Վտ հզորությամբ շարժիչը ապահովում է ուժեղ և կայուն օդի հոսք՝ արագ չորացման և ճշգրիտ ձևավորման համար։
Սթայլերն աշխատում է տարբեր ջերմաստիճանային և արագության ռեժիմներով, որպեսզի կարողանաք ստանալ այնպիսի հարթ, փարթամ, ալիքավոր կամ ծավալային վարսեր, ինչպիսին պատկերացնում եք։ Տարբեր գործառույթներով ցորդները թույլ են տալիս անցնել չորացումից մինչև ոճավորում՝ հեշտ ու արագ։ Վառ մանուշակագույն տեսքը, հարմար բռնակը և թեթև կառուցվածքը դարձնում են օգտագործումը հաճելի և հարմարավետ։
Այս սթայլերն իդեալական լուծում է, եթե ուզում եք ունենալ առողջ ու փայլող վարսեր և պրոֆեսիոնալ հարդարում՝ առանց սրահներ այցելելու։