Շարժական ջերմոցը հարմար և գործնական լուծում է բույսերի աճեցման համար։ Այն պաշտպանում է բույսերը ցրտից, քամուց, կարկուտից՝ ապահովելով կայուն միկրոկլիմա աճի ողջ ընթացքում։
Թեթև և շարժական կառուցվածքի շնորհիվ ջերմոցը հեշտ է տեղադրել, տեղափոխել՝ առանց լրացուցիչ գործիքների։ Կատարելագործված ծածկը պահպանում է անհրաժեշտ ջերմությունը և խոնավությունը՝ նպաստելով արմատավորմանն ու արագ աճին։