Այս դեկորատիվ արձանիկը մարմնավորում է մայրական սիրո և ընտանեկան ջերմության քնքշությունը։ Դրա նուրբ կերպարը՝ հուզիչ սյուժետով, ներդաշնակություն է ստեղծում ինտերիերում և հիշեցնում կյանքի ամենաթանկարժեք պահերի մասին։
Սպիտակ և ոսկեգույն երանգները նրբագեղություն և տոնական փայլ է հաղորդում կոմպոզիցիային։ Այս արձանիկը հիանալի նվեր կարող է լինել մարտի 8-ի, Մայրերի օրվա և այլ ընտանեկան տոնակատարությունների համար։