Այգու կամ բակի տարածքը ժամանցի համար առավել հարմարավետ ու գրավիչ դարձնելու լավագույն տարբերակներից է YS-1010 վարագույրով տաղավարը։ Այն Ձեր հանգստի միջավայրը ոչ միայն կպաշտպանի արևի ուղիղ ճառագայթներից կամ անձրևից, այլև կստեղծի անզուգական միջավայր, որտեղ ժամանցը կդառնա անմոռանալի։
Տաղավարի ամուր հիմքն ապահովում է դիմացկունություն և կայունություն, ինչը դարձնում է այն հուսալի բացօթյա երկարաժամկետ օգտագործման համար։ Բեժ և սև երանգների համադրությունը հաղորդում է շքեղ տեսք, որը հեշտությամբ կներդաշնակվի ցանկացած արտաքին միջավայրի հետ։
Տաղավարի գմբեթավոր կառուցվածքն ապահովում է պաշտպանություն անբարենպաստ եղանակից, իսկ կողմնային վարագույրները լրացուցիչ ստվեր ու զովություն են հավելում։
Տաղավարը հեշտ է հավաքման, տեղադրման և խնամքի մեջ։ Այն կդառնա ձեր այգու ամենասիրելի հատվածը՝ ապահովելով ակնահաճո տեսք ու հանգստավետ միջավայր։