Այս դարակաշարը պրակտիկ լուծում է նախասրահի կամ միջանցքի համար՝ ապահովելով կոշիկների կոկիկ և կազմակերպված տեղադրումը։
Այն ունի թեք բացվող դարակներ, որոնցում կարելի է տեղադրել մի քանի զույգ կոշիկ՝ պահպանելով դրանք փոշուց և խոնավությունից։ Ստորին հատվածը հարմար է ամենօրյա կոշիկների տեղադրման համար։
Կողային բաց դարակաշարը թույլ է տալիս պահել նաև աքսեսուարներ, զամբյուղներ կամ դեկորատիվ տարրեր՝ դրանք պահելով միշտ ձեռքի տակ։
Մետաղական ամուր շրջանակը և փայտի բնական տեքստուրայով մակերերեսը ստեղծում են ժամանակակից ու ոճային տեսք՝ իդեալական համապատասխանելով մինիմալիստական և լոֆթ ինտերիերին։
Այս դարակաշարը օգնում է ստեղծել մաքուր և կոկիկ միջավայր՝ միաժամանակ ավելացնելով պահեստավորման տարածքը առանց ավելորդ տարածք զբաղեցնելու։