1687 մոդելի սև գույնի փայտե աթոռը համադրում է ամրությունն ու նրբաճաշակ դիզայնը։
Աթոռի շրջանակը պատրաստված է փայտից է, ինչն ապահովում է դրա երկարաժամկետ օգտագործում։ Նստատեղն ու թիկնակը համալրված են 31 կգ/մ³ խտության սպունգով՝ ապահովելով հարմարավետություն և օպտիմալ աջակցություն։ Փայտե արմնկակալները թոթափում են մարմնի ավելորդ լարվածությունն ու օգնում լիարժեք հանգստանալ նստած ժամանակ։
Աթոռը պաստառապատված է իտալական կիսաանիլինային կաշվով, որը հայտնի է իր բարձր որակով և էլեգանտ տեսքով։ Ոտքերը պատրաստված են կաղնու ամուր փայտից, ինչը լրացուցիչ կայունություն, անխախտ դիրք և դասական գեղեցկություն է հաղորդում։
Աթոռի այս մոդելը իդեալական է տարբեր ինտերիերների համար՝ դառնալով հյուրասենյակի կամ ճաշասենյակի հարմարավետ և նրբագեղ կահույքի անբաժանելի մաս։ Աթոռը վաճառվում է զույգով։