Teka CNL 6415 PLUS ներկառուցվող շարժական օդակլանիչը՝ սև երանգով, ճաշակով ձևավորված խոհանոցի համար նախատեսված հզոր և հարմարավետ լուծում է։ Այն համատեղում է նորարարական տեխնոլոգիան, ուժեղ կլանող համակարգն ու նրբաճաշակ դիզայնը՝ երաշխավորելով օդի լիարժեք մաքրություն։
Օդակլանիչն ունի շարժական կառուցվածք, որը տեղադրվում է պահարանի ներքևի հատվածում՝ տեսանելի դառնալով միայն օգտագործման պահին։ Սարքի Էլեկտրոնային կառավարման վահանակը պաշտպանված է մատնահետքերից՝ ապահովելով անթերի և կոկիկ տեսք։
Համալրված է ճարպը կլանող եռաշերտ երկու ֆիլտրերով, որոնք պատրաստված են չժանգոտվող պողպատից ու ալյումինից, հեշտ մաքրվող են և դիմացկուն։ Լույսի միացման ավտոմատ համակարգը բարելավում է տեսանելիությունը՝ օգտագործման հարմարավետությունն առավելագույնի հասցնելու համար։
Օդակլանիչի կրկնակի տուրբո շարժիչը և ինտենսիվ ռեժիմն ապահովում են գոլորշու և հոտերի արագ ու արդյունավետ հեռացում, նույնիսկ ակտիվ պատրաստման դեպքում՝ դարձնելով այն խոհանոցի ամենապահանջված բաղադրիչներից մեկը։