Ներկառուցվող Teka ML 8210 BIS միկրոալիքային վառարանը ժամանակակից խոհանոցի կատարյալ բաղադրիչ է՝ պատրաստված Պորտուգալիայում՝ եվրոպական որակի և ինժեներական ճշգրտությամբ։Urban Collection շարքի այս մոդելի առավելագույն հզորությունը հասնում է մինչև 1100 Վտ-ի՝ ապահովելով արագ և արդյունավետ աշխատանք։ Այն ունի 3 ռեժիմ՝ միկրոալիք, գրիլ և միկրոալիք+գրիլ համադրություն։
Հասանելի են նաև 3 ավտոմատ ծրագրեր՝ տարբեր ուտեստների արագ պատրաստման համար, ինչպես նաև հիշողության ֆունկցիա՝ նախընտրելի ծրագիրը պահպանելու համար։
Առավելությունները՝ ․ Ծավալ՝ 20 լիտր ․ Ապակյա սենսորային կառավարման վահանակ + TFT էկրան ․ Ժամաչափ՝ մինչև 90 րոպե ․ Միկրոալիքների հզորության 5 մակարդակ ․ Արագ մեկնարկ՝ +30 վայրկյան ․ Հալեցման 5 ծրագիր՝ ըստ ժամանակի և քաշի ․ Պտտվող ափսե՝ 24 սմ տրամագծով ․ Կլոր ցանցե 1 հարթակ՝ ոտքերով։ Ներքին ծածկույթը չժանգոտվող պողպատից է, իսկ դուռը՝ երկշերտ ջերմամեկուսացված ապակուց, ինչն ապահովում է անվտանգություն և և հեշտ խնամք։