Հյուրասենյակի համար նախատեսված փափուկ կահույքի A-229 հավաքածուն շքեղ ու նրբաճաշակ մոդել է։ Այն առանձնանում է խնամքով մշակված նուրբ ձևավորմամբ, ինչպես նաև ինտերիերի այլ տարրերի հետ հեշտ համադրելի և զուսպ երանգներով։
Հավաքածուն ներառում է բազմոց, մեկ հատ երկտեղանի և երկու հատ մեկտեղանի բազկաթոռներ, նաև համալրված է օվալաձև կերամիկական լրագրասեղանով՝ ստեղծելով ամբողջական ու հարմարավետ միջավայր հանգստի և հյուրեր ընդունելու համար։
Փափուկ կահույքը պատրաստված է որակյալ փայտից և պաստառապատված մոխրագույն պոլիեստերային դիմացկուն գործվածքով, որը տեսողական հանգստություն է հաղորդում։ Այն լցոնված է բարձրորակ սպունգով, որն ապահովում է կահույքի փափկությունն ու առաձգականությունը։
Հավաքածուի յուրաքանչյուր դետալ, սկսած դեկորատիվ փափուկ բարձիկներից մինչև լրագրասեղանի մակերեսի նուրբ գծերը, նախատեսված է ամենաբարձր պահանջներին համապատասխանելու համար՝ դառնալով հյուրասենյակի կենտրոնական բաղադրիչը։
Այս կահույքը Ձեր ինտերիերը կլցնի շքեղությամբ և յուրահատուկ ոճով։