Körting KKS 0102 խոհանոցային կշեռքը ճշգրիտ և գործնական մոդել է, որը կօգնի անսխալ չափել սննդի քանակները՝ վերահսկելով դրանց սննդային արժեքները։
Կշեռքը նախատեսված է մինչև 5 կգ քաշի չափման համար՝ բարձր ճշգրտությամբ սենսորների շնորհիվ, ինչը թույլ է տալիս չսխալվել բաղադրիչների քանակների մեջ տարբեր բաղադրատոմսեր կիրառելիս կամ , պարզապես, մթերք կշռելիս։
Սև և արծաթագույն գունային համադրությամբ այս նորաձև մոդելը հեշտությամբ ներմուծվում է ցանկացած ժամանակակից խոհանոցի դիզայնի մեջ՝ ընդգծելով տեխնոլոգիական ոճը։
Թափանցիկ ապակուց պատրաստված հարթ մակերեսը հեշտությամբ մաքրվում է, իսկ կոմպակտ չափսերն ապահովում են հարմարավետ պահպանում։
Խոհանոցային Körting KKS 0102 կշեռքն անփոխարինելի գործիք է՝ ճշգրիտ, արդյունավետ և կազմակերպված խոհարարության համար։