Sharbo A5S12-ը պատի ինվերտորային օդորակիչ է (սպլիտ համակարգ)՝ մինչև 40 քմ մակերեսով սենյակների համար: Հագեցած է բարձր արդյունավետությամբ R410A ֆրիոն գազի տեսակով և պատկանում է A էներգաարդյունավետության դասին, որը ապահովում է ռացիոնալ էներգիայի սպառում:
Ինվերտորային կոմպրեսորը թույլ է տալիս պահպանել կայուն ջերմաստիճան՝ նվազեցնելով աղմուկը և էներգիայի սպառումը: Աշխատանքային ջերմաստիճանի միջակայքը՝ -7°C-ից մինչև +43°C:
Պոլիպրոպիլենային ֆիլտրը պաշտպանում է ներքին մասերը փոշուց և կեղտից: