Երաշխավորված գերմանական որակով Bosch DesignLine TAT3P423 սև տոստերը 1-2 րոպեի ընթացքում կարող է պատրաստել տաք և խրթխրթան հաց՝ խնայելով Ձեր ժամանակը ամեն առավոտ։ 970 Վտ հզորությամբ այն ապահովում է արագ ու հավասարաչափ կարմրեցում՝ դառնալով նախաճաշի անբաժան մասնակից։
Տաքացման ծալվող հարթակը հարմար է հացը կամ բուլկիները տաքացնելու համար, իսկ ապասառեցման և տաքացման գործառույթն օգնում է սառեցված հացը տաքացնելու և նոր թխվածի թարմություն հաղորդելու համար։
Տոստերն ապահովում է հացի կտորների հավասարաչափ տաքացում՝ միատեսակ կարմրացնելով ամեն կողմից, իսկ ցանցի բարձրացման մեխանիզմը թույլ է տալիս հեշտությամբ հանել նույնիսկ փոքր կտորներ՝ առանց այրվելու վտանգի։
Տոստերն օժտված է նաև ավտոմատ անջատման գործառույթով, որը Ձեր անվտանգության երաշխիքն է։ Սարքն ինքնուրույն կանջատվի, եթե հացը սխալ դիրքում մնա։
Գեղեցիկ տեսքով և խելացի լուծումներով հագեցած Bosch DesignLine տոստերը Ձեր առավոտները հաճելի ու համեղ կդարձնի՝ խրթխրթան նախաճաշ առաջարկելով։