Մազերը գանգրացնող BaByliss C325E Tong սարքը՝ նրբագեղ սև-վարդագույն դիզայնով, իսկական հայտնություն է աղջիկների և կանանց համար համար։ Այն թույլ է տալիս առանց մեծ ջանքերի վարսերին թեթև ալիքներ կամ արտահայտիչ գանգուրներ հաղորդել։
25 մմ տրամագծով այս սարքն իդեալական է ինչպես բնական, թեթև ալիքների, այնպես էլ հստակ գծագրված գանգուրների համար։ 65 Վտ հզորությունն ապահովում է արագ տաքացում և կայուն աշխատանք, իսկ կերամիկական ծածկույթը հավասարաչափ տարածում է ջերմությունը՝ պաշտպանելով մազերը վնասումից ու պահպանելով դրանց առողջ փայլը։
Ջերմաստիճանի կարգավորման հնարավորությունը թույլ է տալիս հարմարեցնել սարքը մազերի ցանկացած տեսակին՝ անկախ խտությունից կամ կառուցվածքից և ստանալ պրոֆեսիոնալ արդյունք ։
BaByliss C325E սարքը համադրում է էլեգանտ ոճը, հուսալի տեխնոլոգիան ու մազերի նկատմամբ նուրբ խնամքը՝ դարձնելով յուրաքանչյուր վարսահարդարում յուրահատուկ և տպավորիչ։