BaByliss Perfect Finish AS126E վարսահարդարիչ-սանրն իդեալական գործիք է Ձեր վարսերի ժամանակակից սանրվածքն ապահովելու և վարսերը մշտապես հարդարված պահելու համար։
Սարքի 1000 Վտ բարձր հզորությունը թույլ է տալիս արագ չորացնել և հարդարել մազերը, իոնիզացիան մազերին փայլ է հաղորդում՝ կանխելով ստատիկ էլեկտրականացումը, իսկ սառը օդի ֆունկցիան վերջնական ֆիքսում է հարդարումը։
Սարքն աչքի է ընկնում իր գործառույթների բազմազանությամբ՝ 4 տարբեր կցորդներով։ Դրանց շնորհիվ ամեն անգամ հնարավոր է ստեղծել նորաձև ու յուրահատուկ սանրվածք՝ լինի դա ծավալուն հարդարում կամ մեղմ ալիքներ, որոնք կշողշողան բնական փայլով։
Երկու ռեժիմները կարգավորում են ջերմաստիճանը՝ հարմարեցնելով այն մազերի տեսակին և սանրվածքին։
Այս վարսահարդարիչ-սանրը հաստատապես կգոհացնի Ձեզ՝ խոստանալով վարսերի հեշտ ու արագ հարդարում՝ անկախ սանրվածքի բարդությունից և մազերի որակից։