Թեթև և բնական Stripe Bamboo ամառային վերմակն ստեղծված է ամառվա տաք գիշերներին Ձեր քունը հաճելի, լիարժեք ու անխափան դարձնելու նպատակով։ Այն ոչ միայն աչքի է ընկնում իր նրբությամբ, այլև մաշկին շնչելու հնարավորություն է տալիս՝ կանխելով գերտաքացումը։
Ծածկույթը բամբուկ է, որը հայտնի է իր հիպոալերգեն հատկություններով։ Այն չի առաջացնում մաշկի գրգռվածություն, ինչը կարևոր է զգայուն մաշկ ունեցողների համար։ Բամբուկի մանրաթելերի յուրահատուկ կառուցվածքը թույլ է տալիս, որ օդն ազատ շրջանառվի, ինչի շնորհիվ վերմակը պահպանում է մարմնի ջերմաստիճանը՝ ամռանը զովություն ապահովելով։
Լցանյութը հոլոֆայբեր է, որն ունի բարձր փափկություն և բավականին թեթև է, ինչը թույլ է տալիս վայելել հարմարավետ քուն՝ առանց ծանրության զգացողության։ Հոլոֆայբերը պահպանում է իր սկզբնական տեսքը՝ չկորցնելով փափկությունն ու ծավալն անգամ երկարատև օգտագործումից հետո։
Ամառային վերմակն առանձնանում է իր նուրբ, մետաքսանման մակերեսով, որը հաճելիորեն հպվում է մարմնին՝ գիշերային հանգիստն ավելի հաճելի ու առողջարար դարձնելով։