Առողջարար և համեղ ուտեստների համար խոհանոցում Ձեր հուսալի օգնականը կդառնա Braun HF 3000 Black աերոգրիլը։ Այն ժամանակակից և բարձր արդյունավետությամբ խոհանոցային սարք է, որը խթանում է առողջ սննդի պատրաստումը՝ նվազագույն քանակությամբ յուղ օգտագործելով։
RealAir տեխնոլոգիան ապահովում է օդի հզոր շրջանառություն և հավասարաչափ տաքացում, ինչի արդյունքում ուտեստն ստացվում է կատարյալ փխրուն, բոլոր կողմերից համաչափ խրթխրթան կեղևով և ախորժելի։
Աերոգրիլը չի պահանջում նախնական տաքացում, ինչը առողջ սնունդ պատրաստելու գործընթացն ավելի արագ, հեշտ և հաճելի է դարձնում։
Այն կառավարվում է հասկանալի և պարզ ՝ ջերմաստիճանի և ժամանակի ճշգրիտ կարգավորմամբ։
Պատրաստեք խրթխրթան ֆրի, հյութեղ հավի թևիկներ, բանջարեղենային խորտիկներ կամ նույնիսկ թխվածքաբլիթներ՝ մեկ սեղմումով։ Բոլոր բաղադրիչները հավասարաչափ եփվում են, իսկ արդյունքը՝ միշտ համեղ ու ախորժելի։