Առավոտն առանց ոսկեգույն տոստի՝ կարագով ու ջեմով, չե՞ք պատկերացնում ։ Ձեր իդեալական նախաճաշը պատրաստելու համար օգնության կգա Braun PurEase HT3110 BK տոստերը։ Շնորհիվ իր ոճային դիզայնի՝ այս հարմարավետ և հուսալի կենցաղային սարքը հեշտությամբ տեղ կգտնի ձեր խոհանոցում։
Միանգամից կարող եք պատրաստել երկու տոստ՝ տարբեր չափի և ձևի, քանի որ տոստերի բաժինը բավականին լայն է։ Տոստերի երկու կողմերը հավասարաչափ են թխվում՝ ավտոմատ կենտրոնացման ֆունկցիայի շնորհիվ։
Դուք կարող եք ընտրել պատրաստման աստիճանը՝ պարզապես թեթևակի չորացնելուց մինչև ոսկեգույն կեղև ստանալը։ Առկա է 7 աստիճանի տաքացման կարգավորում։
Կառավարման կոճակները գտնվում են վերին հատվածում, լծակը և ջերմաստիճանի կարգավորիչը՝ կողային։
Բուլկիների տաքացման համար նախատեսված է «տաքացում» ռեժիմ և հատուկ հանվող ցանց։
Պատրաստված տոստերն ավտոմատ կերպով բարձրացվում են, բայց դուք ցանկացած պահի կարող եք դադարեցնել գործընթացը՝ սեղմելով «կանգ» կոճակը։