Ձեռքի անլար, լվացող Dyson V15s Detect Submarine SV47 առավել կատարելագործված փոշեկուլը հզոր կատարողականություն ու լայն գործառույթներ ունի:
Փոշեկուլի 660 Վտ բարձր հզորությունն ապահովում է գերազանց մաքրություն՝ ամենափոքր մասնիկներից մինչև մեծ աղբ: Այն շատ հարմար է նաև դժվար մաքրվող մակերեսների համար։
Մաքրման ընթացքում դուք կարող եք մոռանալ փոշեհավաքը հաճախակի դատարկելու մասին, քանի որ այն ունի 0.76 լ մեծ ծավալ։
Detect տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հայտնաբերել անգամ ամենափոքր փոշու մասնիկները, որոնք սովորական փոշեկուլներով սովորաբար անհայտ են մնում։
Խոնավ մաքրման ֆունկցիան շոշափելի առավելություն է, հատկապես, կոշտ մակերեսների համար: Այս գործառույթն ապահովում է ավելի խորը մաքրություն՝ հեռացնելով անգամ ամենադժվար մաքրվող բծերը։
60 րոպե անընդմեջ, առանց հավելյալ լիցքավորման և նվազագույն ջանքերով, Դուք կհասցնեք ամբողջապես մաքրել և վայելել Ձեր տարածքի կատարյալ մաքրությունը։