Ձեռքի անլար և լվացող Dyson V12s Detect Slim Submarine նորագույն փոշեկուլը կդառնա Ձեր անփոխարինելի օգնականը փոշու և կեղտի դեմ պայքարում։
Այս մոդելի յուրահատկությունը կոշտ մակերեսների խոնավ մաքրման գործառույթն է, որը մաքրությունն ավելի խորը և լիարժեք է դարձնում։
Սարքը երաշխավորում է առանց լիցքավորման երկարաժամկետ աշխատանք, քանի որ մարտկոցն ապահովում է մինչև 60 րոպե անընդմեջ աշխատանք։
Փոշու հավաքման 0.35 լ ծավալով մաքրման ընթացքում այն հաճախակի դատարկելու կարիք չի լինի։
HEPA ուլտրաբարակ ֆիլտրն ապահովում է փոշու և ալերգենների առավելագույն պահպանում։
Փոշեկուլն ունի ոսկեգույն երանգ, թեթև ու կոմպակտ կառուցվածք և մանևրող դիզայն, ինչը թույլ է տալիս հեշտությամբ օգտագործել այն տան ցանկացած անկյունում։
Dyson V12S Detect Slim Submarine փոշեկուլը նորարար տեխնոլոգիաների և օգտագործման հարմարավետության կատարյալ համադրություն է՝ դարձնելով Ձեր տունն ավելի մաքուր և հիգիենիկ։