Եթե փնտրում եք կատարյալ սարք նուրբ գործվածքների, վարագույրների և վերնահագուստի խնամքի համար, ապա Xiaomi BHR9034EU շոգեարդուկը կլինի Ձեր հուսալի օգնականը։ Այն ունի լայն մետաղական հիմք, որը կարելի է օգտագործել որպես սովորական արդուկ, սակայն՝ գոլորշիով հարթեցման առավելություններով։
Շոգեարդուկը գործելու համար պատրաստ է ընդամենը 30 վայրկյանում։
Սարքի հզորությունը 1200 Վտ է, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հարթել տարբեր տեսակի գործվածքների ծալքերը՝ ապահովելով նրանց կատարյալ տեսքը։
Գոլորշու թողարկման մինչև 30 000 Պա ճնշումը արդյունավետորեն հարթեցնում է նույնիսկ ամենափոքր ծալքերը։
Ներկառուցված ջրի տարայի տարողությքունը 150 մլ է, ինչը բավական է յոթ շապիկ արդուկելու համար։
Եթե հանկարծ մոռանաք և սարքը միացված թողնել, ապա այն ինքնաբերաբար անջատվելու է 8 րոպե անց՝ ապահովելով ձեր անվտանգությունը։
Շոգեարդուկն ունի մի քանի աշխատանքային ռեժիմներ, որոնք կբավարարեն Ձեր բոլոր կարիքները՝ դառնալով Ձեր կենցաղի անփոխարինելի օգնականը։