Luminarc CHB33-7-3 Երկշերտ սուրճի բաժակը կդառնա Ձեր առօրյայի անբաժանելի մասնիկը՝ յուրաքանչյուր առավոտ փոխանցելով սուրճի աննկարագրելի համն ու բույրը։
Պատրաստված է հարվածակայուն և ջերմակայուն բորոսիլիկատային ապակուց, որը հեշտ է մաքրել և երկար ժամանակ չի կորցնում իր տեսքը։ Բաժակի բարձրորակ ապակին հնարավորություն է տալիս վայելել ըմպելիքի գույնն ու խտությունը։ Այն հարմար է ոչ միայն տաք, այլև սառը ըմպելիքների համար։
Ջերմամեկուսացումով կրկնակի շերտով ապակին պահպանում է ըմպելիքի ճիշտ ջերմաստիճանը՝ սառը ըմպելիքը երկար ժամանակ պահելով սառը, իսկ տաք ըմպելիքը՝ տաք։ Խմելիս ձեռքերը չեն այրվում, քանի որ արտաքին շերտը չի տաքանում։
Բաժակի ծավալը 350 մլ է, որն բավարար ծավալ է Ձեր նախընտրելի ըմպելիքը վայելելու և հագենալու համար։
Luminarc CHB33-7-3 բաժակը համադրում է բարձր որակը և նրբագեղ դիզայնը՝ ըմպելու գործընթացը կրկնակի հաճելի դարձնելով։